Հայկ Կասպարովը “Սիրո տողեր”-ի հիման վրա օրերս նոր տեսահոլովակ է նկարահանել: Երգի հեղինակը Մարինե Պետրոսյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Գեորգի Հարությունյանը, օպերատորը` Կարեն Ստեփանյանը:
Հայկ Կասպարովը մինչ մազերը կտրելը:)
“Տեսահոլովակը սիրո մասին է` սեր, տառապանք: Երգն էլ ռոք-բալլադ է: Ես դեռ նման գործ չեմ ունեցել, ինձ համար սա նորություն է, շատերն էլ են զարմացել, որ ես կարողացել եմ նման ոճում հանդես գալ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Հայկը` հավելելով, որ “Սիրո տողեր”-ում նոր է նաեւ իր կերպարը. “Շատ կարճ մազերով եմ:)”:
Հայկի փոխանցմամբ` տեսահոլովակը գրեթե պատրաստ է, իրադարձությունների բարեհաջող ընթացքի դեպքում մարտի 8-ին այն կներկայացնի իր երկրպագուներին:
Հայկ Կասպարովը նոր տեսահոլովակի նկարահանումներին
“Հիթային ու պրիմիտիվ” երգերը կփոխարինվեն
BRAVO.am-ի հետ զրույցում Հայկ Կասպարովը նշել է, որ հիմա աշխատում է իր թվով երրորդ ձայնասկավառակի վրա. “6-7 երգ արդեն ձայնագրել եմ, իսկ մյուսների համար աշխատանքը կշարունակեմ իմ լավ ընկերոջ` Մարինե Պետրոսյանի հետ, որի հետ շուտով հանդես կգանք նաեւ դուետով. երգն արդեն ընտրված է”:
Երգչի խոսքերով` CD-ն կթողարկվի սեպտեմբերին. “Այդ ժամանակ պատրաստ կլինեն նաեւ երկու տեսահոլովակ եւ երկու զուգերգ: Մյուս զուգերգը կլինի ժողովրդական ոճում: Երգչուհին, որի հետ կկատարեմ այն, իմ լավ ընկերուհիներից է, վաղուց է երգում, ծննդյանս օրն է առաջարկն արել, ինչի համար շատ ուրախ եմ: Երգն էլ արդեն ընտրել ենք, բայց չեմ խոսի դրա մասին. եղել են դեպքեր, երբ ամեն ինչ գրեթե պատրաստ է եղել, ասել եմ, հաջորդ օրը մեկ ուրիշը կրկնօրինակել է”:
Հայկ Կասպարովը սեպտեմբերին կթողարկվի իր երրորդ ձայնասկավառակը
Նոր տեսահոլովակի երգի ընտրության հարցում քննարկվում է նաեւ 2010-ի “Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլում Հայկի ներկայացրած “Դու գիտես” երգի ռեմիքս տարբերակը: “Արդեն որոշել եմ ընտրել ոչ թե հիթային ու պրիմիտիվ երգեր, այլ այնպիսիք, որոնք ցույց կտան իմ վոկալային հնարավորությունները: Տեսահոլովակ կնկարահանվի նաեւ “Գտա” երգի հիման վրա”,-ասել է Կասպարովը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հայկ Կասպարովի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: