“Ժողովրդական երգիչ” նախագծի հաղթող Սեւակ Ամրոյանը չի սիրում նշել ծննդյան տարեդարձերը, սակայն այս տարի ընկերները նրա 25-ամյակն իսկական տոնի են վերածել.“Պարզապես խուսափում եմ ուշադրության կենտրոնում լինելուց… Իսկ այս անգամ քաղաքից դուրս էինք մեկնել եւ ավելի մտերմիկ միջավայր էր”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է հոբելյարը:
Սեւակ Ամրոյանի 25-ամյակին
Սեւակի տարեդարձին մասնակցելու համար Թեհրանից Երեւան էր ժամանել նրա երկրպագուհին` Վերգինեն, որի հետ արդեն բարեկամացել են.“Մյուս երկրպագուհիս էլ, նախօրոք պարզելով, թե որն է իմ սիրելի երաժշտական գործիքը, քամանչա է նվիրել”:
Մեր հարցին, թե ինչի պակաս է զգում լիակատար երջանկության համար, Սեւակը պատասխանել է.“Ամբողջ կյանքում միշտ էլ աշխատելու տեղ կա, ուստի լիակատար երջանկությունը չեմ կապի աշխատանքի հետ: Ինձ համար այն ընտանիք կազմելու եւ այդ երջանկությունը վայելելու մեջ է: Դեռ չեմ գտել նրան, ում հետ կցանկանայի ընտանիք կազմել”:
Դավիթ Աղաջանյանը եւ Սեւակ Ամրոյանը
Երգիչը ստեղծագործական նորություններով հանդես կգա աշնանը. ունի նոր երգեր, նաեւ Արվին Քոչարյանի հետ նոր տեսահոլովակ նկարահանելու մտահղացում, հույս ունի մինչեւ տարեվերջ ալբոմ թողարկել:
Սեւակը համերգային շրջագայությամբ կմեկնի Բեյրութ, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան.“Ցանկությունս մեծ է մենահամերգ ունենալ Երեւանում, սակայն ժամանակի սղության պատճառով այս տարի չեմ հասցնի: Գուցե հաջորդ տարի կենտրոնանամ եւ իրագործեմ երազանքս”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սեւակ Ամրոյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: