×


Սթիվի Վոնդերն ու Փոլ ՄաքՔարթնին “վերամիավորվում” են:)

30 տարի է անցել այն պահից, երբ համաշխարհային լեգենդներ Սթիվի Վոնդերն ու Փոլ ՄաքՔարթնին, առաջին անգամ համագործակցելով, ձայնագրեցին “Emony and Ivory’’ հիթը: Եվ այսօր 61-ամյա Սթիվին ու 69-ամյա Փոլը վերամիավորվել են` նոր երաժշտական նախագիծ ներկայացնելու համար:

Սթիվի Վոնդերը


Լեգենդները ձայնագրում են “Only Our Hearts’’ թրեքը, որն ընդգրկված է Փոլի` “Kisses on the Bottom’’ ձայնասկավառակում: Փոլը Սթիվիին հանճար է անվանել ու հայտնել է` չափազանց երջանիկ է համագործակցել նրա հետ:

“Սթիվին եկավ Լոս Անջելեսում գտնվող ստուդիա, մոտ 10 րոպե լսեց թրեքը եւ միանգամից ընկալեց ու հասկացավ` ինչ է պետք: Հետո մոտեցավ բարձրախոսին եւ 20 րոպեի ընթացքում հիասքանչ սոլո ներկայացրեց: Դե նա հանճար է, դրա համար էլ իր դեպքում այդ կերպ է ստացվում’’,- ասել է ՄաքՔարթնին:

Փոլ ՄաքՔարթնին


1982 թվականին Փոլի եւ Սթիվիի առաջին համագործակցության արդյունք դարձած “Ebony and Ivory’’ երգը հիթ-շքերթներում առաջին հորիզոնականն է գրավել թե՛ Միացյալ Թագավորությունում, եւ թե՛ ԱՄՆ-ում: Դրա հետ մեկտեղ երգը նաեւ ծաղրանքի է ենթարկվել եւ քննադատվել է: 2007-ին այն ճանաչվել է որպես պատմության մեջ վատագույն դուետ:

Մինչ երկրպագուները սպասում են նոր երգի ձայնագրված տարբերակին, առաջարկում ենք դիտել լեգենդների առաջին դուետի` “Ebony and Ivory’’ երգի տեսահոլովակը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW