Սիլվանա Արշակյանի` Սիլվիի տեսահոլովակները հայկական եթերում վերջին անգամ ցուցադրվել են հինգ տարի առաջ: Թե դրանից հետո ինչ փոփոխություններ են եղել նրա ստեղծագործական եւ անձնական կյանքում, երգչուհին պատմել է BRAVO.am-ին: Հրապարակման վերջում ներկայացված են Սիլվիի երկու տեսահոլովակները, որոնցից մեկը թողարկվել է նախորդ տարի:
Սիլվին
Բնակվում եմ Երեւանում, բայց վերջին տարիներին հաճախ եմ բացակայում Հայաստանից` շրջագայելով Եվրոպայում եւ Ռուսաստանում:
Ինձ շոու-բիզնեսի ներկայացուցիչ չեմ համարում. չեմ մասնակցում շոուբիզնեսյան եռուզեռին եւ ցանկություն էլ չունեմ մրցակցել:
“All Would Envy” տեսահոլովակից հետո շուրջ 5 տարի է` եթերում չեմ: Չեմ մասնակցում հեռուստատեսային նախագծերի, ավելին` նոր տեսահոլովակներս էլ չեն հեռարձակվում: Իսկ հիմնական պատճառն այն է, որ չեմ պատրաստվում վճարել, որպեսզի իմ տեսահոլովակները ցուցադրվեն:
Սիլվին
Շատերը կարծում են, թե այլեւս չեմ ստեղծագործում, բայց այդպես չէ: Նաեւ նոր տեսահոլովակ ունեմ, որը նկարահանվել է նախորդ տարի` “Temptation” երգի հիման վրա: Վերոնշյալ պատճառով այն եթերում չցուցադրվեց:
Նորմալ եմ վերաբերվում երգիչների` ակումբներում երգելուն, ժամանակին ես էլ եմ երգել: Դա 2001 թվականին էր, իսկ հիմա ակումբներում չեմ երգում:
Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերի հետ շփվում եմ, լավ հարաբերությունների մեջ ենք:
Սիլվին
Տեղի երաժշտական բնագավառում դրական որոշ կետեր տեսնում եմ. շատ ողջունելի է, որ մեր երիտասարդությունը սկսել է լսել եւ գնահատել ջազը: Իսկ բացասականն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ չեմ ուզում դրա մասին խոսել:
Սեփական բիզնես ունեմ` խանութների ցանց, որի շնորհիվ էլ հոգում եմ ծախսերս:
Մերժել եմ սերիալներում նկարահանվելու առաջարկները: Այնքան էլ հետաքրքրված չեմ դրանցով:
Սիլվին
Երկրպագուներիցս` կրկին բեմ վերադառնալու հորդորներով շատ նամակներ եմ ստանում: Կարծում եմ` ժամանակները կփոխվեն… Չի բացառվում, որ մի օր կրկին համերգներով հանդես կգամ:
Ամուսնացած չեմ, երեխա չունեմ: Սիրտս ազատ է:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սիլվիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: