×


Սիրահարների այգում Վարդավառի օրը թեժ է լինելու :)

Ամռան թերեւս ամենաթաց ֆոտոշարքն այս տարի եւս կիրականացնի դիզայներ Արա Ասլանյանը` լուսանկարիչ Դավիթ Գալստյանի աջակցությամբ: Ինչպես 2009 եւ 2010 թվականներին, Սիրահարների այգում Վարդավառի առիթով բոլոր հավաքվածները մի լավ թրջվելու են, իսկ այդ ընթացքում նրանց ֆիքսելու են ֆոտոխցիկները: Ի դեպ, լուսանկարչի դերը վստահվելու է սիրված ու հանրահայտ մարդկանց:):

Նկարիչ-դիզայներ, նախագծի հեղինակ Արա Ասլանյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Արան նշել է, որ “Վարդավառ 2013” նախագիծը տարբերվելու է.“Հիմնական յուրահատկությունը գուցե կլինի այն, որ եթե նախորդ տարիներին մարդիկ թրջվում էին նախօրոք, իսկ Վարդավառի օրը գալիս էին իրենց լուսանկարներով ցուցահանդեսին մասնակցելու, ապա այս անգամ ցուցահանդես չի լինելու. բոլորը ջրվելու եւ նկարվելու են հենց հուլիսի 7-ին”:

Նազենի Հովհաննիսյանը


Դիզայների փոխանցմամբ` 2009-ին նախագիծն ավելի ընկերական բնույթ է կրել, 2010-ին “աստղային” է եղել` լուսանկարվել են հանրահայտ դեմքերը.“Իսկ այս տարի լինելու է այդ երկուսի միքսը` համեմված բարեգործական տարրով: Նախ` ցանկացողներին նկարելու են իրենց կողմից սիրված հանրահայտ մարդիկ, լուսանկարներն անմիջապես տեղադրվելու են “Facebook”-ում: Բացի այդ, ցանկացողներն իրենց առաջարկած գումարի դիմաց կստանան նաեւ լուսանկարի տպագրված տարբերակը: Հավաքված գումարն օգտագործվելու է բարի մի նպատակով”:

Գարիկը


Արա Ասլանյանը հավելել է հետեւյալը.“Ֆոտսեսիային զուգահեռ այգում անցկացվելու են զվարճալի այլ “event”-իկներ, օրինակ` հին հայկական խաղեր ենք խաղալու, Աստղիկ աստվածուհուն ենք հիշելու, Վարդավառի վերաբերյալ դասախոսություններ ենք լսելու: Փառատոնի ձեւաչափով միջոցառում է լինելու, որը, հավանաբար, կանցկացվի առավոտից երեկո”:

Արսեն Գրիգորյանը


Ի դեպ, նախագծի նախապատրաստական ընթացքում Արա Ասլանյանին միանում են տարբեր անհատներ ու կազմակերպություններ, որոնք ջանք չեն խնայում հնարավորինս անմոռանալի ու աշխույժ դարձնել “Վարդավառ 2013”-ը:

BRAVO.am -ը “Վարդավառ 2013”-ի ինֆորմացիոն հովանավորն է: Մեր ընթերցողներին առաջարկում ենք մեկնաբանությունների հատվածում գրել, թե որ հայտնին կցանկական լուսանկարի իրենց Վարդավառի օրը:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արա Ասլանյանի եւ Առնոս Մարտիրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW