Սիրիայի հայ համայնքի մասին ֆիլմ է նկարահանել սիրիացի կինոռեժիսոր Ֆիրաս Նանան, որի ստեղծման պատմությանն անդրադարձել է BRAVO.am-ին տված բացառիկ հարցազրույցում:
“Սուրբ հոգու սրբապատկերը” ֆիլմի նկարահանումներին
“Սուրբ հոգու սրբապատկերը” Սիրիայում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին պատմող ֆիլմերից մեկն է: Ֆիլմաշարը ներկայացնում է նրանց մշակույթը, սովորույթները, պատմությունը:
Սիրիացի կինոռեժիսոր Ֆիրաս Նանան
Ռեժիսորի խոսքերով` ֆիլմի նպատակն է սիրո եւ համերաշխության նամակ ուղարկել հայ ժողովրդին, “որն իր գոյության ընթացքում ենթարկվել է այդքան գազանային սպանդների, տեղահանությունների եւ հարկադրական գաղթի”:
“Սիրիական հասարակությունը սիրում է հայերին, հայերը Սիրիայի անբաժանելի մասնիկն են ու շատ բան են արել Սիրիայի համար: Փորձել եմ ֆիլմում ներկայացնել հենց այն դերը, որ ունի սիրիահայ համայնքը Սիրիայի կյանքում”,-նշել է նա:
“Սուրբ հոգու սրբապատկերը” ֆիլմի նկարահանումներին
Ֆիրաս Նանան նաեւ հետեւյալն է ասել. “Հայերն իրենց բնույթով հիանալի մարդիկ են, բարի, հյուրընկալ, խելացի: Ֆիլմի ստեղծման ընթացքում եղել է համագործակցություն Հալեպի հայ համայնքի հետ, բայց կախում համայնքից չի եղել: Ակնհայտ է այն, որ հայերը մինչ օրս պահում են իրենց ավանդույթները: Սա նրանց ուժեղ ու անպարտելի է դարձնում”:
“Սուրբ հոգու սրբապատկերը” ֆիլմը նախատեսվում է ներկայացնել տարբեր կինոփառատոններում. “Ֆիլմի պրեմիերան կկայանա Սիրիայի պետական հեռուստաընկերության եթերում: Ուրախ կլինեմ այն ներկայացնել նաեւ Հայաստանում”:
Տեքստը` Նարինե Դանեղյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ֆիրաս Նանան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: