×


“Սիրո պոկեր”՝ Լիլիի, Խորենի, Անիի, Հովոյի, Միշոյի, Շորենայի, Արտաշեսի եւ ուրիշների մասնակցությամբ :)

“Պահանջվում է միլիոնատեր” եւ “Փեսացուն կրկեսից” ֆիլմերի ստեղծագործական եւ պրոդյուսերական կազմը պատրաստվում է ներկայացնել արկածային նոր կինոկատակերգություն, որի աշխատանքային վերնագիրն է “Սիրո պոկեր”:

Խորեն Լեւոնյանը


Ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, թիմը պատրաստվում է նկարահանումներին, որոնք շուտով կմեկնարկեն՝ իրականացվելով Հայաստանում եւ Վրաստանում:  “Սիրո պոկեր”-ի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը,  գործադիր պրոդյուսերը` Արմեն Համբարձումյանը: Սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը,  Դավիթ Բաբախանյանն ու Ռուբեն Ջաղինյանը:

Լիլի Էլբակյանը


Կինոկատակերգության դերասանական կազմում են Հովհաննես Ազոյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, Լիլի Էլբակյանը, Խորեն Լեւոնյանը, Արտաշես Ալեքսանյանը եւ ուրիշներ: “Շարմ Հոլդինգ” ընկերության նոր ֆիլմում իրենց մասնակցությունը կունենան նաեւ վրացուհի Շորենա Բեգաշվիլին եւ վրացի այլ դերասաններ:

“Սիրո պոկեր”-ի նկարահանման ընթացքին, սյուժեին եւ դերասանների կերտած կերպարներին  BRAVO.am-ը կանդրադառնա առաջիկայում:

Ինֆորմացիան եւ լուսանկարները տրամադրել է “Շարմ Հոլդինգ”-ը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW