BRAVO.am-ը պատմել է, որ Սիրուշոն իր ընտանիքի անդամների, ծնողների հետ մեկնել էր Հունաստան՝ հանգստի: Ամառը դեռեւս թեժ ընթացքի մեջ է, երգչուհին էլ շարունակում է շրջագայել ու վայելել ամառային արձակուրդները, երբեմն էլ տպավորություններով եւ լուսանկարներով կիսվել երկրպագուների հետ:):
Սիրուշոն Պիզայից մեկնում է Ֆլորենցիա
Պիզա, Ֆլորենցիա, Միլան… Սիրուշոն շրջում է իտալական քաղաքներով, ինչպես լուսանկարներից է պարզ դառնում, հենց ինքն էլ վարելով ավտոմեքենան:): “Առողջարար նախաճաշ Միլանում, հետո ուղեւորվեցի Պարմա, որտեղ էլ անցկացրի օրս, հիմա կրկին ճանապարհին եմ, գնում եմ այլ քաղաք: Երեք քաղաք՝ մեկ օրում”,-“Facebook”-ի իր էջում գրել է երգչուհին:
Նրա՝ երեկ կատարած գրառումն էլ հետեւյալն է. “Ես առիթ եմ ունեցել տեսնելու Դա Վինչիի “Մոնա Լիզա”-ն, Վան Գոգի ինքնանկարները, Կլոդ Մոնեի այգիները եւ շատ ավելին: Այսօր ես առիթ ունեցա տեսնելու Բոտիչելլիի “Վեներայի ծնունդը” … Այս գործերից յուրաքանչյուրը տեսնելը կյանքիս ամենալավ պահերից է եղել”:
Սիրուշոն
Ստորեւ առաջարկում ենք լսել ոչ թե Սիրուշոյի կատարումներից, այլ այն ստեղծագործությունը, որ հենց ինքն է լսում այս ամռան ընթացքում;):
BRAVO.am
Լուսանկարները՝ Սիրուշոյի “ֆեյսբուքյան” էջից, թոփ լուսանկարը` Prestige ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: