×


Սիրուշոյի մենեջերը հերքել է երգչուհու հղիության մասին լուրը

Սիրուշոյի երկրպագուներն իրենց սիրելի երգչուհու արտաքինում փոփոխություններ են նկատել, ինչը պայմանավորում են երգչուհու հնարավոր հղիության հանգամանքով: “Վերջերս Սիրուշոն մի քանի նկար ներբեռնեց “ֆեյսբուքյան” իր էջ… Փոխվել է, ավելի ճիշտ` գիրացել է… Իսկ նկարներն ուշադիր նայելիս կարծես թե Սիրուշոն երեխայի է սպասում…”. ահա այսպիսի գրառում է կատարել Արգամ Ուստյանը: 

Սիրուշոյի հնարավոր հղիության խոսակցությունների առիթ դարձած լուսանկարներից


Բլոգերը նաեւ հետեւյալն է գրել. “Երկրպագուները նկատել են նաեւ, որ նկարներում Սիրուշոն շպարված չէ, իսկ կոսմետիկա օգտագործելը հղիներին հիմնականում խորհուրդ չի տրվում: Նկարներին զուգահեռ, երգչուհին իր “ֆեյսբուքյան” էջում մի գրառում է կատարել, որում մասնավորապես գրել է` “You see me all the time..But there is so much you don’t know about me…”: Դե ինչ, համաձայնեք, որ սա արդեն մտածելու տեղիք է տալիս”:

Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի պսակադրությանը (Լուսանկարը` "Ե՞ս Yes!" ամսագրի)


Սիրուշոյի հղիության մասին խոսակցությունների հավաստիությունը պարզելու համար BRAVO.am-ը զրուցել է Արեւիկ Ուդումյանի հետ: Նշենք, որ երգչուհու մենեջերը հերքել է շրջանառվող լուրը` ասելով, որ “նման բան չկա, Սիրուշոն չի գիրացել, չի հրաժարվել շպարվելուց, նույնիսկ քննարկվող նկարում դիմահարդարում ունի, իսկ վերոնշյալ ստատուսն էլ հղի լինելու ենթատեքստ չունի”:

Հիշեցնենք, Սիրուշոն ցանկալի հարսնացուների շարքը լքել է 2009 թվականին` ամուսնանալով ընտրյալի` Լեւոն Քոչարյանի հետ:


Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները` Սիրուշոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW