Ինչպես արդեն հայտնի է` մայիսին Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքում նշված է, որ Հայաստանը, 42 այլ երկրի հետ մեկտեղ, մասնակցության հայտ է ներկայացրել:
"“Եվրատեսիլ”-ի` 2008-ի իմ մասնակցությունից հետո նորից մասնակցելու ցանկություն ինձ մոտ երբեք չի եղել, ինչպես նաեւ այս տարի". Սիրուշո
Առայժմ հայտնի չէ, թե ո՞վ է ներկայացնելու Հայաստանը Ադրբեջանի մայրաքաղաքում: Նշենք, որ հավանական մասնակիցների ցանկից այլեւս դուրս է գալիս Սիրուշոյի անունը. երգչուհին երեկ “Facebook”-ի իր էջում շնորհակալական նամակ է հրապարակել: Երկրպագուներին հղված գրությունից պարզ է դառնում, որ Սիրուշոն մտադրություն չունի մասնակցել Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին:
“Անկեղծորեն ուզում եմ հայտնել հիացմունքս եւ շնորհակալությունս ձեր հավատի, սիրո, նվիրումի եւ այն մեծ վստահության համար, որ “Եվրատեսիլ-2012”-ին որպես ներկայացուցիչ, դարձյալ ցանկանում եք տեսնել ինձ: Ձեր այդ հավատն արդեն իսկ մեծ պատիվ է ինձ համար”, -նշել է երգչուհին:
Սիրուշոյի նամակում գրված է նաեւ հետեւյալը. ““Եվրատեսիլ”-ի` 2008-ի իմ մասնակցությունից հետո նորից մասնակցելու ցանկություն ինձ մոտ երբեք չի եղել, ինչպես նաեւ այս տարի: Բայց չեմ կարող աննկատ թողնել հազարավոր նամակները, որոնք ստանում եմ ինչպես իմ հայրենակիցներից, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից: Հաշվի առնելով այս ամենը` հետագա տարիներին անպայման կմտածեմ այդ մասին: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր վստահության համար, շնորհակալ եմ, որ կողքիս եք իմ այս ճանապարհի ընթացքում, որը սկսել եմ շատ տարիներ առաջ”:
BRAVO.am
Լուսանկարները` "Design Deluxe" ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: