Ուիթնի Հյուսթոնի մահն արդեն քանի օր է` սգում է ողջ աշխարհը: Փոփ-երաժշտության թագուհու երկրպագուներին ու համաշխարհային մեծության աստղերին անմասն չմնացին նաեւ հայ հայտնիները` սոցիալական ցանցերում հայտնելով իրենց ափսոսանքը , ինչպես նաեւ  BRAVO.am-ի հետ խոսելով լեգենդար երգչուհու մասին: 
Սիրուշոն
“Բոլոր ժամանակների մեծագույն երգչուհներից մեկը: Կուզեի, որ նա ավելի լավ կյանք ունենար. “I will always love HER””,-  “Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է Սիրուշոն:
“Բոլոր ազգերի, բոլոր ժամանակների լավագույն երգչուհի Ուիթնի Հյուսթոն...Մեծ կորուստ երաժշտական աշխարհի համար: Ցավակցում եմ մեզ բոլորիս եւ նրա ընտանիքին... ”,- նշել  է Նադեժդա Սարգսյանը: Շուշան Պետրոսյանն էլ հետեւյալն է գրել. “Իմ սերնդի ամենամեծ երգչուհին...”:
Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը
Անահիտ Սիմոնյանն էլ  է ցավով ընդունել փոփ-երաժշտության թագուհու մահը: “Մեծացել եմ` իր երգերը լսելով, իրենով եմ երգել սովորել: Երկու տարի առաջ կայացած  “Նոստալջի” հեռուստահաղորդման ժամանակ մեծամասամբ կատարեցի Հյուսթոնի երգերից: Իր ամեն մի երգը թանկ է մեզ համար, մեծագույն եւ մնայուն արժեք: Մենք լեգենդ կորցրեցինք”,- BRAVO.am-ին  ասել է Անահիտն ու հավելել, որ ամենից շատ սիրում է Ուիթնիի “I Look To You” երգը: Հայկոն եւս մեծ ափսոսանք է հայտնել Հյուսթոնի մահվան համար. “Ի՜նչ ափսոս էր, ի՜նչ երգչուհի էր...”: 
Հյուսթոնի մահվան ողբերգական լուրը լսելուց հետո Քիմ Քարդաշյանն էլ է արտահայտվել. “Աղոթում եմ նրա դստեր եւ սիրելի մարդկանց համար: Մենք միշտ կսիրենք քեզ, Ուիթնի”:  
Սոֆի Մխեյանը
Սոֆի Մխեյանի համար Ուիթնիի մահը ցավալի, բայց սպասելի է եղել. “Մեծություն, լեգենդ, ձայն… Նա միշտ կմնա պատմության մեջ իր աննկարագրելի գեղեցիկ կատարումներով ու մատուցման ձեւով: Շատ տխրեցի` նրա մահվան մասին լսելով, բայց դա ինձ համար սպասելի էր. վերջին տարիներին թմրանյութն ու ալկոհոլը Հյուսթոնից ոչինչ չէին թողել: Պետք է հասկանալ, որ չի կարելի այդ ամենի գերին դառնալ...Վերջնակետը լինում է այսպիսին:  Մենք կորցրեցինք երգչուհու, որը միշտ կհիշվի, ու նրա ձայնը կթեւածի”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Սոֆին:
Էրիկը
Էրիկն իր ափսոսանքը փորձել է արտահայտել “No comment”-ով, Էմմին էլ` “ ;( ” սմայլիկի ու բազմակետերի միջոցով, ապա “ֆեսբուքյան” իր էջին կցել Ուիթնիի  “I'm Your Baby Tonight” երգը: 
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը Հյուսթոնի հանդեպ իր սերն արտահայտել է դեռ երկու տարի առաջ: “2010-ին,  երբ դուրս եկավ “I  Look  To You” երգը, ես էլ ձայնագրվեցի: Ուիթնին իմ ամենասիրելի երգչուհիներից է, նրա երգով մասնակցել եմ նաեւ միջազգային մրցույթի”,- BRAVO.am-ին ասել Անուշիկը, որի կատարմամբ  “I  Look  To You”-ն  առաջարկում ենք լսել ստորեւ:
Պատրաստեց  Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/
BRAVO.am


 
  ×
					
					
					×
					
				 30,159
 30,159

 
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							 
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							 
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							 
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							

 
                    



 
		 
					 
				
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: