Սիրուշոն իր ընտանիքի անդամների, ծնողների հետ մեկնել է Հունաստան` ամառային հանգստի: Արդեն Երեւանում են Սյուզան Մարգարյանն ու Հրաչյա Հարությունյանը, իսկ Սիրուշոն դեռ արտերկրում է:
Սիրուշոն ծովափին վայելում է ամառային հանգիստը
BRAVO.am-ի հետ զրույցում Սյուզան Մարգարյանը նշել է, որ երեկ են վերադարձել. “Հանգիստն ու արձակուրդը մի փոքր անձնական թեմաներ են, չեմ սիրում այդ մասին խոսել. հասցրել ենք լավ հանգստանալ: Հիմա աշխատանքի առումով ավելի պասիվ շրջան է, բայց նոր գործերի հետ կապված աշխատանքներ արդեն տարվում են”:
Երգչուհու խոսքերով` հանգստից հետո մտածում է նոր երգեր ներկայացնելու մասին: Առաջիկայում պատրաստ կլինի “Սերն անցավ” երգի նոր ռեմիքս տարբերակը. “Այդ երգը մոտ երեք տարի առաջ վերականգնեցինք ու տեսահոլովակ նկարեցինք: Քանի որ երգի հանդեպ մինչ օրս էլ ուշադրություն կա, որոշեցինք առավել հետաքրքիր դարձնելու համար ոչ թե մասնագետի դիմել, այլ երիտասարդներին վստահել, թե ով ավելի լավ ռեմիքս կներկայացնի: Այս անգամ դժվար թե տեսահոլովակ նկարահանվի. աուդիո տարբերակով կլինի համացանցում ու ռադիոեթերներում”:
Սիրուշոն եւ Սյուզան Մարգարյանը
“Նաեւ ունեմ գեղեցիկ այլ երգեր, որոնք Սիրուշոն է գրել: Կփորձեմ աշնան ընթացքում ձայնագրվել ու ներկայացնել: Երգերից մեկը մանրակրիտ գործիքավորում է պահանջում, կամերային հնչողություն պետք է լինի, տեսնենք` ինչպես կստացվի”, - հայտնել է Սյուզան Մարգարյանը:
Սիրուշոն 2011 թվականի ամռանը
Սիրուշոյի մենեջեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ շարունակում են աշխատել նոր նախագծերի վրա, իսկ իր արձակուրդը կազմակերպելու է Իտալիայում. “Վերջապես կկարողանամ հանգստանալ, ամենաշատը ծով եմ ուզում: Օգոստասի 4-ին երկու շաբաթով կբացակայեմ Երեւանից: Մեկ շաբաթը նախատեսում եմ անցկացնել ծովափին, ուզում եմ եւս մեկ անգամ լինել Ֆլորենցիայում: Առաջին անգամ չեմ մեկնում այնտեղ, արդեն ունեմ իմ սիրելի վայրերը”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սիրուշոյի եւ Սյուզան Մարգարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: