2013-ի գարունը Սիրուշոյի համար լի է համատեղ համերգներով: Նախ` նա եւ Dorians ռոք-խումբն ուրախացրին իրենց հայաստանաբնակ երկրպագուներին` հայտարարելով, որ պատրաստվում են “Միասին մեկ բեմում” խորագրով համերգ տալ Մարզահամերգային համալիրում, իսկ այսօր արդեն հայտնի է դարձել, որ երգչուհին մարտի 30-ին Լիբանանում հանդես կգա ռումինացի 23-ամյա երգչուհի Ալեքսանդրա Ստանի հետ, որը հայտնի է իր “Mr Saxobeat” երգով:
Սիրուշոն
BRAVO.am-ի հետ զրույցում Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը տեղեկացրել է, որ բացի իրենից, երգչուհու հետ մեկնելու են պարի խումբ` խորեոգրաֆ Քրիստինե Հովակիմյանի գլխավորությամբ, օպերատոր Վարշամ Սաֆրազյանը եւ ուրիշներ.“Հրավերը ստացել ենք Լիբանանում հայտնի մի շոումենի կողմից: Կազմակերպիչներն ակնկալում են մոտ 30 տոկոսի չափով հայ հանդիսատեսի ներկայություն, բայց համերգը կազմակերպվել է հենց լիբանանցիների համար”:
Ալեքսանդրա Ստանը
“Teddy Laine Show” խորագրով երեկոն տեղի կունենա “Casino Du Liban”-ում. “Լիբանանի հայտնի համերգասրահներից մեկն է, որտեղ ելույթ են ունեցել հանրահայտ այլ երգիչներ: Սիրուշոն Ալեքսանդրայի հետ շփում չի ունեցել, տեղում կծանոթանան”:
Արեւիկ Ուդումյանի փոխանցմամբ` համերգային ծրագիրը կբաժանվի երկու հատվածի, երգչուհիներից յուրաքանչյուրը ելույթ կունենա մոտ 50 րոպե. “Չնայած` շատ լավ տեղեկացված են Սիրուշոյի երգացանկից, բայց երգերի ընտրությունը թողել են մեզ վրա”:
Սիրուշոն
“Լիբանանի եւ երեւանյան համերգներից յուրաքանչյուրը պահանջում է յուրահատուկ երգացանկ. համերգային նույն ծրագիրը չի ներկայացվելու: Օրինակ, Լիբանանում մեր պարողներին միանալու է տեղի հայկական խմբերից, այսինքն` նույն երգը երկու համերգին կներկայացվի տարբեր զգեստներով ու պարային շոուով”,-հավելել է Սիրուշոյի մենեջերը:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: