×


Սիրուշոն ներկայացրել է իր հեղինակած “Գիրքը” :)

Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել Երեւանի` գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալուն նվիրված երգ, որի երաժշտությունն ինքն է գրել: Հիշեցնենք, որ պատվավոր տիտղոսն այս տարի մեր քաղաքին է շնորհվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

Սիրուշոն


“Իմն է նաեւ երգի պրոդյուսինգը: Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, գործիքավորումն իրականացրել ենք Մուշեղ Մայիլյանի հետ, ձայնագրման ռեժիսորը Հմայակ Ռոստոմյանն է”,-“Facebook”-ի իր էջում գրել է երգչուհին:

“Գիրք”-ը երգում են Արսեն Սաֆարյանը, Քրիստինե Պեպելյանը, Էրիկը եւ այլ մի քանի կատարող, ինչպես  նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը: 

Սիրուշոն


“Վերը նշված մարդկանցից յուրաքանչյուրի հետ աշխատելիս մեծ բավականություն եմ ստացել: Հաճելի է աշխատել իրենց գործին նվիրված եւ պատրաստակամ մարդկանց հետ: Ընդհամենը 3-4 օրում կատարեցինք հսկայական աշխատանք”,- հավելել է Սիրուշոն:

Երգը երկրպագուներին ներկայացնելու համար օգտագործվել են նաեւ հեռախոսով նկարահանված կադրեր: “Գրքին” առաջարկում ենք ծանոթանալ այստեղ `  http://www.bravo.am/videos/%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%B7%D5%B8-%D5%A3%D5%AB%D6%80%D6%84 

BRAVO.am 
Լուսանկարները` Սիրուշոյի անձնական արխիվից, BRAVO.am-ի եւ Prestige ամսագրի 

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW