×


Սյուզի Մելիքյանի 27-ամյակի խնջույքն ու խորհրդանշական տորթը :)

Սյուզի Մելիքյանը հուլիսի 14-ի երեկոյան իր 27-ամյակի առթիվ բարեկամներին ու մտերիմներին հրավիրել էր Երեւանի ժամանցի կենտրոններից մեկը: Խնջույքին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ի լուսանկարիչը:):

Սյուզի Մելիքյանը նշել է ծննդյան տարեդարձը


Երգչուհին այս տարի առաջին անգամ ծննդյան տարեդարձը նշել է ամուսնացած կնոջ կարգավիճակում, առաջին բարեմաղթանքն էլ լսել է սիրելիից.“Նա շամպայնով ու նվերով շնորհավորեց: Իմանալով նախասիրությունս` գեղեցիկ զարդ է գնել ինձ համար: Կեսգիշերին ծաղիկներով, փուչիկներով ու տորթիկներով մեր տուն այցելեցին մայրս, քույրս ու ընտանիքիս մյուս անդամները”:

Սյուզի Մելիքյանը նշել է ծննդյան տարեդարձը


Վերջին շրջանում որպես դիմահարդար աշխատող Սյուզին  իր տոնական դիմահարդարումն այս անգամ վստահել էր այլ մասնագետի.“Ուզում էի ուղղակի վայելել իմ օրը: Ուրախ ժամանց ունենանք, իսկ նվերները երկրորդական են: Թող իմ ծնունդը լավ անցնի, մնացյալը կարեւոր չէ”:

Սյուզի Մելիքյանի 27-ամյակի տորթը


Նշենք, որ հոբելյարի տորթերից մեկն ինքնատիպ եւ խորհրդանշական է եղել. Սյուզիի ընկերուհիներից հրուշակագործ Վերա Հովհաննիսյանը նրան դիմահարդարման պարագաների տեսքով տորթ է նվիրել:):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW