×


Սյուզի Մելիքյանն իր ո՞ր թերությունը տանել չի կարողանում

Սյուզի Մելիքյանը դարձել է սպասքի խանութներից մեկի գովազդային դեմքը: Երգչուհին մեծ հաճույքով համաձայնել է նկարահանվել, նշել է, որ նախկինում գովազդել է նաեւ հագուստի խանութի զգեստներ:

“Չեմ կարողանում ժամանակս ճիշտ կառավարել”. Սյուզի Մելիքյան


Աղջկա խոսքերով` նման շատ առաջարկներ է ստանում, բայց միշտ չէ, որ համաձայնում է. “Ինձ տրվող հոնորարը կարեւորում եմ ապրանքը տեսնելուց հետո: Այս դեպքում ծանոթ եմ խանութի տնօրենի հետ, գիտեմ` ինչ եմ գովազդում”:

Սյուզին տանել չի կարողանում :)

Սյուզի Մելիքյանը, սովորության համաձայն, այս անգամ եւս ուշացել է լուսանկարահանումից: Երգչուհին իր բնավորության այդ գիծը չի սիրում, բայց չի կարողանում չուշանալ. “Փորձում եմ շտկել… Ուղղակի իմ թերությունն է, որը տանել չեմ կարողանում: Պատահում է` ես էլ եմ սպասում, ինչը տհաճ է”:

Երգչուհի Սյուզի Մելիքյանը


Երգչուհին նշել է, որ ուշացել է անգամ իր Վերջին զանգի արարողությունից, կարեւոր համերգներից. “Հայելու դիմաց շատ երկար չեմ անցկացնում, ինքնասիրահարված չեմ, չեմ տարվում իմ արտաքինով, ուղղակի չեմ կարողանում ժամանակս ճիշտ կառավարել”:

“Հաճույք եմ ստանում իմ աշխատանքից”. Սյուզի

Սյուզի Մելիքյանն այժմ ձայնագրում է նոր երգեր, շուտով կներկայացնի մայրերին նվիրված ստեղծագործություն, շարունակում է աշխատել ու երգել երեւանյան ակումբներից մեկում. “Հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, ուրախանում եմ, որ երգելուս  ժամանակ փոքր երեխաները պարում են”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW