×


Սոնա Շահգելդյանը չի ամուսնացել

Սոնա Շահգելդյանը տպավորված ու լիարժեք հանգստացած վերադարձել է Իտալիայից: Տասն օրվա ընթացքում երգչուհին  եղել է Հռոմում, Միլանում, Վենետիկում եւ այլ քաղաքներում: Ամենից շատ երգչուհին հավանել է Սիցիլիան. “Դեռ փոքրուց երազել եմ գնալ Եգիպտոս ու Իտալիա, որովհետեւ սիրում եմ պատմամշակութային վայրեր տեսնել: Այս տարվա ընթացքում երկու երկրում էլ եղա: Շատ լավ տպավորություններով վերադարձել եմ Երեւան”:

"Ընտրյալ ունենալ դեռ չի նշանակում ամուսնացած լինել". Սոնա Շահգելդյան


Սոնան BRAVO.am-ին պատմել է, որ հանգստի ընթացքում Երեւանից զանգահարել են իրեն ու հարցրել՝ արդյո՞ք ամուսնացել է եւ իր սիրելիի հետ է ժամանակ անցկացնում. “Իտալիա մեկնել էի ոչ թե մեղրամիս վայելելու, այլ` մորաքրոջս ու իր ամուսնու հետ հանգստանալու: Երբ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էի, որ ընտրյալ ունեմ, սուտ լուրեր տարածեցին, թե իբր ամուսնացել եմ: Ընտրյալ ունենալ դեռ չի նշանակում ամուսնացած լինել: Եթե միասին գնացած լինեինք, չէի թաքցնի”: 

Սոնա Շահգելդյանը հանգստացել է Իտալիայում


Ինչպես երգչուհին է պատմել, ճամփորդության ընթացքում հասցրել է արեւարյուք ընդունել, նաեւ ժամանակ է տրամադրել շոփինգին: Իր գնած նոր զգեստները պատրաստվում է հագնել առաջիկա ելույթների ժամանակ. “Հատկապես սիրում եմ կոշիկներ ու պայուսակներ գնել: Բրենդային հագուստ սիրում եմ որակի համար, բայց կարող է հասարակ զգեստ հագնես, ավելի շատ սազի”:

Սոնան տպավորված ու լիարժեք հանգստացած վերադարձել է Իտալիայից


Սոնա Շահգելդյանը նախատեսում է աշնանը ներկայացնել երկու տեսահոլովակ, նաեւ զուգերգ է ձայնագրել ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանի հետ. “Դեռ պարզ չէ, միգուցե մեր զուգերգի համար տեսահոլովակ նկարենք: Արդեն անցել եմ աշխատանքային ռիթմին, “Վերեւ նայիր” տեսահոլովակի երկրորդ մասը նկարել ենք Իտալիայից վերադառնալուցս հետո: Նոր շատ ծրագրեր ունեմ, որոնք պետք է հերթով  իրագործեմ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սոնա Շահգելդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW