«100 տարեկան էլ լինեմ, ծննդյանս օրը շատ եմ սիրում։ Շնորհակալ եմ իմ նախնիներին ու Աստծուն, որ ես կամ»` խոստովանել է Սոնան: Երգչուհին 44-ամյակը նշել է Երեւանում։ Հոբելյարը BRAVO.am-ին պատմել է, որ կեսգիշերին սրճարանում իրեն անսպասելի այցելել են Հայաստան ժամանած հարազատներն ու երգելով շնորհավորել.«Գործնական հանդիպման էի եւ չէի սպասում, որ բոլորը միասին կհայտնվեն. Մաշա Մնջոյանը, ընկերուհիներս, զարմիկներս ինձ անակնկալի բերեցին»։
Սոնան նշել է 44-ամյակը
Նրա հարազատները ժամանել են Գերմանիայից, Քուվեյթից եւ Ռուսաստանից, այժմ միասին վայելում են հայաստանյան ամառը.«Տարեդարձիս օրը միասին այցելեցինք Էջմիածնի Մայր տաճար, այնուհետեւ տանը շարունակեցինք հավաքույթը։ Զարմիկներս ու զարմուհիներս շատ լավն են, հայերեն խոսում են, բայց ոչ բոլորն են լավ տիրապետում»։
Սոնան ամենատպավորիչ շնորհավորանքը ստացել է դելֆինարիումից.«Մաշա Մնջոյանի եղբայրը, ով դելֆինարիումի տնօրեն է, տեսանյութ էր ուղարկել, որում դելֆինը երգում է։ Ես իսկապես սիրում եմ իմ օրը, տարիքս չեմ թաքցնում. անձնագրային տարիքը նշանակություն չունի, ներքուստ երիտասարդ զգալն ավելի կարեւոր է։ Ամեն անգամ տարբեր կերպ եմ նշում, օրինակ՝ անցյալ տարի Սոչիում համերգի էի, երկու տարի առաջ Երեւանում մեծ երեկույթ արեցինք, մի անգամ էլ որոշեցի, որ Բայկալ պիտի մեկնեմ։ Այս անգամ ինձ համար կատարյալ տարբերակ էր, որովհետեւ բոլորս միասին ենք ու առողջ։ Շուտով կրկին մորաքույր եմ դառնալու, հրաշալի է, որ շատանում ենք»։
Սոնան եւ Մաշա Մնջոյանը
Ինչպես երգուհին հայտնել է BRAVO.am-ին, այժմ նոր հեռուստանախագծերում ընդգրկված չէ, աշնանը պատրաստվում է նոր երգեր ձայնագրել, մինչ այդ՝ օգոստոսին, կմեկնի Փարիզ՝ արձակուրդն անցկացնելու։
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Սոնան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: