BRAVO.am-ը պատմել էր, որ համաշխարհային ճանաչում ունեցող անգլիացի կիթառահար եւ երգահան Էրիկ Կլեպտոնն ու իր երաժշտարվեստի սիրահարները նշում են “Slowhand” ալբոմի թողարկման 35-ամյակը եւ այդ առիթով “Cocaine” հիթի լավագույն քավերի մրցույթ է հայտարարվել, որին մասնակցում է նաեւ մեր հայրենակից երգիչ եւ կիթառահար Սուրեն Առուստամյանը:
Սուրեն Առուստամյանը
Մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են. Սուրեն Առուստամյանը երկու հաղթողից մեկն է:).“Տանն էի, երբ հորաքույրս զանգահարեց ու ասաց, որ հաղթել եմ: Սպասում էի այս հաղթանակին ու հիմա շատ ուրախ եմ: Առաջին հաղթողին, որն Արգենտինայից է, ընտրել է ժյուրին, իսկ իմ հաղթանակը գրանցվել է ունկնդիրների քվեարկության շնորհիվ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Սուրեն Առուստամյանը:
Սուրեն Առուստամյանը
Երգիչ-կիթառահարի խոսքով` իր մրցանակների թվում են “Slowhand” վերաթողարկված ալբոմի վինիլային տարբերակը. “Կատարումս էլ կտեղադրվի Էրիկ Կլեպտոնի` “ֆեյսբուքյան” էջում”:
BRAVO.am-ը շնորհավորում է Սուրեն Առուստամյանին, իսկ մեր ընթերցողներին առաջարկում եւս մեկ անգամ վայելել Էրիկ Կլեպթոնի “Cocaine” կատարումն ու Սուրեն Առուստամյանի ներկայացրած քավերը:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սուրեն Առուստամյանի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: