Սոֆի Մխեյանն ամառը դիմավորել է բուռն աշխատանքային մթնոլորտում` այն համեմելով ակտիվ հանգստով: BRAVO.am-ին երգչուհին պատմել է, որ ամռան սկզբին մենահամերգով հանդես է եկել Կանադայում, երգել կանադահայ համայնքի համար, մի քանի օր հանգստացել այնտեղ, ապա` համատեղել հանգիստն ու աշխատանքը:
Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը
“Կանադայից վերադառնալուց հետո մեկնեցի Յուրմալա` ինձ համար հարազատ ու հաճելի մի վայր, ուր “Նոր ալիք”-ի շրջանակներում նախորդ տարի էլ էի եղել: Այստեղ հետաքրքիր ու հագեցած օրեր ունեցանք. ներկա էինք լինում “Նոր ալիք”-ի համերգներին, փորձում սատարել մեր երկրի ներկայացուցչին, մասնակցում տարբեր երեկույթների` միաժամանակ վայելելով մեր հանգիստը”,- ասել է Սոֆին:
Սոֆի Մխեյանը “մահվան պտույտ” է կատարել :)
Երգչուհին պատմել է, որ Յուրմալայում փոքրիկ ինքնաթիռով թռիչք է կատարել. “Ընդամենը երկու տեղ ունեցող ինքնաթիռ է, ես եւ օդաչուն էինք, օդում ինքնաթիռը տարբեր պտույտներ էր կատարում, շրջվում, “մահվան պտույտ” են ասում. փորձեցի, անբացատրելի զգացողություն էր, բայց հետաքրքիր ու հաճելի: )”:
Սոֆի Մխեյանը
Յուրմալայից օրեր անց Սոֆին եղել է նաեւ Արտեկում. “Այստեղ ազատ ժամանակն ավելի շատ էր, վայելում էինք ծովն ու հանգստանում”:
Երգչուհին երկու օր է` վերադարձել է Հայաստան, բայց օրեր անց կրկին կմեկնի. “Այս անգամ կլինի լիարժեք հանգիստ, որի հետ աշխատանքային որեւէ գործընթաց կապ չի ունենա, իսկ վերադառնալուց հետո կշարունակեմ աշխատել ու նորություններ ներկայացնել իմ հանդիսատեսին”,- BRAVO.am-ին ասել է Սոֆին:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սոֆի Մխեյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: