Փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանը կարծես ավանդույթ է դարձրել մարտին Երեւան այցելելը:): Սակայն, եթե նախորդ տարի ուկրաինաբնակ պարուհին հանրաճանաչ երգիչ Վիտալի Կոզլովսկու հետ հատուկ ծրագրով չէր եկել մեր մայրաքաղաք, այս անգամ պատրաստվում է ներկայանալ համերգային եւ պարային շոուով:
Վարդան պարային շոուով գալիս է Երեւան
Varda-ի ելույթները նախատեսված են մարտի 7, 8, 9-ին` “Vivaldi Hall” ռեստորանում: Նրա հետ հանդես կգան նաեւ բալետի պարողներ: Համերգի կազմակերպիչն է “Luxury”-ն:
Վարդան պարային շոուով գալիս է Երեւան
“Երեկոյի ընթացքում կհնչեն վոկալային հայտնի կատարումներ, կլինի կրակներով հզոր շոու, ակրոբատիկ համարներ, ինչպես նաեւ հատուկ մշակված համար` դահլիճից հրավիրված տղամարդու ներկայությամբ. Վարդան եւ երկու պարուհին կառուցելու են համարը բեմ հրավիրաված հյուրի շուրջ”,-նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Վարդան պարային շոուով գալիս է Երեւան
Երեկոները հարուստ են լինելու անակընկալներով, այդ թվում` կանցկացվեն խաղարկություններ, ինչպես նաեւ նախատեսված է հատուկ նվեր երեկոյի աստղ Վարդայի կողմից:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է “Luxury”-ն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: