Երբեք մի ասա երբեք. սա է աշխարհի ամենահայտնի ու պահանջված կանանցից մեկի` Վիկտորիա Բեքհեմի նշանաբանը: “Կրկին կմայրանա՞ք” հարցին նա եւս պատասխանում է վերոնշյալ կերպ: Մամուլն այս օրերին լուրեր է տարածում, թե 38-ամյա Վիկտորիան կրկին հղի է:
Վիկտորիա Բեքհեմը դստեր` Հարփեր Սեւենի հետ
Դիզայներն ու իր ամուսինը` ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը, 4 երեխա ունեն` 13-ամյա Բրուքլինը, 9-ամյա Ռոմեոն, 7-ամյա Քրուզն ու 1 տարեկան Հարփեր Սեւենը: Վիկտորիան կարողանում է համատեղել կին, մայր, դիզայներ, երգչուհի լինելու պարտականությունները, այնպես որ հինգերորդ երեխան այս ընտանիքին վստահաբար չի խանգարի:):
Վիկտորիա Բեքհեմը
Ի դեպ, ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Վիկտորիան անդադար ծարավում է, հրաժարվում ալկոհոլային խմիչքներից, փոխել է նաեւ սննդակարգը: Նշենք, որ Բեքհեմներն իրենց ընտանիքի համալրման լուրը դեռեւս չեն հաստատել:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: