Գարնանը “վիտամինցի” Տիգրանի եւ Սեդայի գեղեցիկ ընտանիքը համալրվեց եւս  մեկ անդամով: Օրերս նրանց հյուրն էինք: Հումորիստը, ողջունելով մեզ,  հայտնեց, որ դուստրը նոր է քնել, բայց 15 րոպեից կարթնանա: Ժամերն անցնում  էին, իսկ աղջնակը դեռ քնած էր: Հաճելիորեն զարմացած ծնողներն առաջարկեցին  այսուհետեւ հաճախ այցելել իրենց:): Ռիտան արթնացավ երկու ժամից ու լայն  ժպիտով եւ ուրախ տրամադրությամբ լուսանկարվեց BRAVO.am-ի համար:   
Տիգրանը` կնոջ եւ դստեր հետ
Լուրն իմանալուց հետո Տիգրանն ամբողջ գիշեր չի քնել :)
ՍԵԴԱ. Երբ  իմացա` հղի եմ, անհամբեր սպասում էի Տիգրանին, որպեսզի հայտնեմ լուրը: Այդ  օրը նա սովորականից ուշ տուն եկավ: Անընդհատ զանգում էի` ճշտելու, թե երբ  կհասնի, բայց քունս էլ տանում էր: Եկավ, իմացավ, ես քնեցի, իսկ նա ամբողջ  գիշեր արթուն մնաց:):
ՏԻԳՐԱՆ. Չէի կռահել, որ կարեւոր բան  ունի հայտնելու, քանի որ այնքան կապված ենք, որ միշտ էլ 15 րոպեն մեկ իրար  զանգահարում ենք: Շատ բարդ է բացատրել, թե ինչ էի զգում, այդ պահին ոչինչ  չես մտածում, պարզապես ուրախ ես եւ ուզում ես պինդ-պինդ պահել այդ  զգացողությունը: 
Աղջիկ ունենալը` երազանք 
ՏԻԳՐԱՆ.  Երազել  եմ, որ առաջնեկս աղջիկ լինի: Ուզում եմ, որ երկրորդ երեխաս էլ աղջիկ լինի,  իսկ արդեն երրորդը` ինչ Աստված կամենա: Տղայիս էլ շատ կսիրեմ, բայց ամեն  անգամ կնոջս բժշկի տանելիս կրկին հետաքրքրվում էի` հաստատ աղջիկ է, չէ՞: 
ՍԵԴԱ. Ցանկանում  էինք այնպիսի անուն ընտրել, որ այլ երկրներում էլ գեղեցիկ հնչի եւ ճիշտ  արտասանվի: Շատ երկար ենք մտածել այս հարցի շուրջ, մեր նախընտրած  անուններից մեկն էլ մայրիկիս անունն էր` Ռիտա:
Տիգրանը` կնոջ եւ դստեր հետ
ՏԻԳՐԱՆ. Եղբայրս  երկու դուստր ունի, որոնցից մեկին արդեն իսկ անվանակոչել է մայրիկիս  պատվին: Եվ մտածեցինք` ինչու ոչ, թող մեր աղջիկն էլ լինի Ռիտա Տիգրանովնան.  համահունչ է իմ անվանը:):
Տիգրանը` հոգատար հայրիկ 
ՍԵԴԱ. Ամուսինս օգնում է երեխայի խնամքի հարցում, միակ բանը, որ չի անում,  տակդիր փոխելն է: Ռիտան վատ ուտող փոքրիկ է, եւ, հավատացեք, ամենից լավ  Տիգրանին է հաջողվում համոզել նրան, նաեւ քնեցնելու հետաքրքիր մեթոդ ունի`  թաթիկների հետ է խաղում:
ՏԻԳՐԱՆ. Մինչեւ երեք ամսական  դառնալը բավական անհանգիստ էր, բայց որոշել էինք ծնողների օգնությանը  չդիմել, երկուսով խնամել եւ զգալ այդ բերկրանքը: Ճիշտ է, շատ տանջեց,  ապրում էինք զինվորական ռեժիմով, բայց չէինք բողոքում:
Փոքրիկ Ռիտան
Փոքրիկ Ռիտայի առաջին զբոսանքը
ՍԵԴԱ. Մեկ  ամսական հինգ օրական էր, որոշեցինք` դրսում ավելի լավ կքնի, եւ դուրս  եկանք զբոսանքի: Աբովյան փողոցում շունչներս պահած երազում էինք, որ  չարթնանա եւ չլացի: 
ՏԻԳՐԱՆ. Հետաքրքիր բնավորություն ունի. երբ պետք է տեղ գնանք, երեք-չորս ժամ հանգիստ քնում է:
ՍԵԴԱ. Աղջիկս միանշանակ նման է հայրիկին: 
ՏԻԳՐԱՆ. Առաջին հայացքից ինձ է նման, բայց երկար զննելով` հասկանում ես, որ նման չէ:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/


 
  ×
					
					
					×
					
				 15,767
 15,767


 
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							 
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							 
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							

 
                    



 
		 
					 
				
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: