×


“Տա Աստված, որ այս տարի հայտնվի այն երիտասարդը, որին Սիլվան կընտրի”. Հակոբյան

2012-ին հայկական շոու-բիզնեսի հնարավոր ամուսնությունների  հետքերով` BRAVO.am-ը խոսել է նաեւ Սիլվա Հակոբյանի հետ: Ինչպես մեր նախորդ զրույցում, երգչուհին նշել է, որ դեռ չի գտել իր երկրորդ կեսին, բայց “նման բան լինելու դեպքում մտադիր է ոչինչ չթաքցնել եւ առաջինն այդ մասին երկրպագուներին հայտնել”:
 

Երգչուհի Սիլվա Հակոբյանը


“Տա Աստված, որ այս տարի հայտնվի այն երիտասարդը, ում Սիլվան կընտրի: Մենք էլ ուրախանանք:)”,-հավելել է երգչուհու հայրը` Հակոբ Հակոբյանը:

Նոր տարին երգչուհին դիմավորել է Թեհրանում, որտեղ հենց Ամանորի գիշերը համերգով է հանդես եկել: Աշխատանքային  գործունեությունից զատ, Սիլվան հանգստացել է ու թարմ ուժերով, բարձր տրամադրությամբ սկսել աշխատանքային նոր տարին:

Սիլվան իր շնիկի` Գուչոյի հետ


Այժմ երգչուհին պատրաստվում է համերգներով հանդես գալ Ռուսաստանում եւ եվրոպական մի քանի երկրում: Փետրվարի 8-ին Սիլվա Հակոբյանը հրավիրված է Մոսկվայում կայանալիք “Armenian Comedy Awards”-ին, իսկ 10-ին համերգով հանդես կգա Ավստրիայում:

Առաջիկայում երգչուհին իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ. “Հնարավոր է, որ դա լինի անգլերեն երգ` սոուլ ոճում”:

Սիլվան եւ հայրիկը նշել են, որ ստեղծագործական կյանքում ամեն ինչ լավ է, իսկ երկրպագուներին ցանկացել սիրո, ուրախության եւ հաջողությունների տարի:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ  Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW