×


Տարածվել են տիկնիկի վերածված ուկրաինուհու բիկինիով լուսանկարները

Տիկնիկի վերածվող աղջիկների թիվը մեծանում է. ճապոնական մուլտֆիլմերի հերոսուհիներին նմանվելու հարցում կարծես առավել տպավորիչ արդյունքների են հասնում ուկրաինուհիները: BRAVO.am-ը պատմել է Օդեսայի 19-ամյա բնակչուհի Անաստասիա Շպագինայի մասին, որին իր հանրաճանաչությամբ փորձում է գերազանցել Վալերիա Լուկյանովան:):

Վալերիա Լուկյանովան


Կենդանի տիկնիկին լուսանկարել է ամերիկյան հայտնի ու սկանդալային “V” ամսագիրը: Ուկրաինուհին նաեւ հարցազրույց է տվել. “Մարդիկ իմ  հասցեին շատ վատ մեկնաբանություններ են անում, իմ լուսանկարները հատուկ տգեղացնում են, որպեսզի ցավ պատճառեն: Բայց դա ինձ այլեւս չի անհանգստացնում. ուրախ եմ, որ ինձ ընկալում են որպես այլմոլորակային: Դա նշանակում է` լավ եմ աշխատել արտաքինիս վրա”:

Վալերիա Լուկյանովան


Վալերիան նշել է, որ ինքնուրույն է շպարվում, ընտրում է իր ներաշխարհը "լիովին արտացոլող" հագուստ: Իսկ նրա երաժշտական ունակությունները կարող եք գնահատել` դիտելով ստորեւ ներկայացված տեսանյութը:): Հոգեբանների հավաստմամբ` այս աղջիկների միակ նպատակը ուշադրություն գրավելն է: Ի՞նչ կարծիքի են մեր ընթերցողները:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW