Հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների ընտանիքներում այս տարվա սեպտեմբերի 1-ը տոնական է եւ շատ սպասված: Նրանք առաջին անգամ դպրոց են ուղեկցել իրենց երեխաներին ու հետեւել վերջիններիս դպրոցական առաջին քայլերին:
Սարգիս Գրիգորյանը՝ դստեր հետ
Սարգիս եւ Մանո Գրիգորյանների առաջնեկը` Էվան, Երեւանի թիվ 51 դպրոցի առաջին դասարանցիներից է: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին դժվարացել է խոսել զգացողությունների մասին. «Անբացատրելի ապրումներ են: Հիշում եմ նրա ծնվելն, ու արդեն դպրոց է գնում: Մանկապարտեզն առաջին փուլն էր, իսկ այսօր, երբ ձեռքս բաց թողեց ու դասարան մտավ, հասկացա՝ կտրվում է մայրիկից, ինչը ե՛ւ լավ է, ե՛ւ վատ»:
Մանոն նշել է, որ մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել դպրոցին.«Այս ամենը տոնի չենք վերածել, այլ բացատրել ենք, որ նա չի գնում դպրոց խաղալու. մեծացել է արդեն, պետք է կոկիկ լինի, ուշադիր ու լավ սովորի: Կարծում եմ՝ շատ կարեւոր է հիմքը, որովհետեւ ամեն բան մանկությունից է գալիս: Դասղեկից է կախված հենց սերը դեպի գիտելիքը: Առաջին օրը խոստումնալից էր մեզ համար»:
Արսեն Գրիգորյանը՝ դստեր հետ
Երգիչ Արսեն Գրիգորյանի դուստրը` Ինեսը, եւս առաջին անգամ նստել է աշակերտական նստարանին.«Շատ եմ սպասել եմ այս օրվան, ուրախ եմ, որ իմ բալիկն էլ գնաց դպրոց: Շնորհավորում եմ քեզ, Ինես ջան, բարի մուտք դպրոցական կյանք»,-«ֆեյսբուքյան» իր էջում գրել է նա:
Խորեն Լեւոնյանը եւ Մերի Հովհաննիսյանն իրենց որդուն ուղեկցել են առաջին դասարան
Այսօր առաջին անգամ դպրոց է հաճախել նաեւ Խորեն Լեւոնյանի եւ Մերի Հովհաննիսյանի որդին` Արմենը: Տղային դպրոց ուղեկցողների թվում է եղել նաեւ հորեղբայրը` Արսեն Լեւոնյանը: Գիտելիքի օրն այսուհետեւ տոնական է նաեւ պարուհի Վիկա Մարտիրոսյանի դստեր՝ Նանուլի համար:
BRAVO.am-ը շնորհավորում է բոլոր դպրոցականներին ու բարի երթ մաղթում:):
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` հայտնիների ֆեյսբուքյան էջերից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: