×


Ցողիկ Մարտիրոսյանի եւ ընկերուհիների արկածները Բաթումիում

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Ցողիկ Մարտիրոսյանն արկածներով լի ամառային արձակուրդ է անցկացրել: Թե ինչպես, որտեղ եւ ում հետ է վայելել հանգիստը, նա պատմել է BRAVO.am-ին եւ, իհարկե, լուսանկարներ տրամադրել:

«Շատ ծանր աշխատանքային տարի էր, ինձ պետք էր լիարժեք հանգստանալ, փորձեցի մաքսիմալ օգտագործել հանգստի շրջանը: Մեր թատրոնի մի քանի դերասանների եւ նրանց ընտանիքների հետ Ստեփանավանում պասիվ, գեղեցիկ հանգիստ անցկացրինք: Ընտանեկան ջերմ մթնոլորտում անցան մեր օրերը: Առաջին անգամ էի Ստեփանավանում, հրաշալի բնություն էր, Դենդրոպարկի թթվածնից գլուխս պտտվեց, շատ մաքուր օդ կար այնտեղ, հիացած եմ: Հետաքրքիր երեկոներ, զրույցներ, ընտանեկան միջավայր՝ այսպես է անցել Ստեփանավանի հանգիստը»,-նշել է նա:

Ցոցիկ Մարտիրոսյանը


Սրան հաջորդել է ընկերուհիների հետ ծովափնյա հանգիստը Բաթումիում.«Ինձ հետ էին Մհեր Մկրտչյանի թատրոնի դերասանուհիներ Միլենա Ավանեսյանը եւ Սյուզաննա Դավթյանը: Ինքս ակտիվ հանգստի սիրահար եմ, բազում անքուն գիշերներ ենք ունեցել, գնացել ենք պարելու, լուսաբացն ենք դիմավորել ու շատ-շատ հետաքրքիր օրեր անցկացրել»:

Ցողիկ Մարտիրոսյանն՝ ընկերուհիների հետ


Ցողիկի խոսքով՝ առաջին անգամ է այլ երկիր հանգստի մեկնել.«Ամեն ինչ շատ հետաքրքիր էր, ալիքներ շատ կային, բայց կարողացանք վայելել ծովը: Շատ ենք շրջել, պարել, ուրախացել եւ գժություններ արել: Հենց այսպես էի պատկերացնում իմ հանգիստն արտերկրում: Այնքան ակտիվ եմ եղել թե՛ Ստեփանավանում, թե՛ Բաթումիում, որ մի քանի օր պետք է քնեմ, որպեսզի վերականգնվեմ: Կարեւորը՝ նոր լիցքերով պետք է սկսեմ աշխատանքային շրջանը եւ էլ ավելի մեծ քայլերով շարունակեմ իմ գործունեությունը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ցողիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW