×


Փեթինսոն, Փիթ, ԴիԿապրիո, Դեփ, Բիբեր, Բեքհեմ, Թիմբերլեյք. սեքսուալության “կռիվ”

“Glamour UK”-ի ընթերցողուհիները կազմել են տարվա ամենասեքսուալ, գրավիչ եւ ցանկալի տղամարդկանց ցուցակը` իրենց իդեալի օգտին քվեարկելով ամսագրի պաշտոնական կայքում: Չորս տարի շարունակ մոլորակի ամենասեքսուալ տղամարդու տիտղոսին է արժանանում Ռոբերտ Փեթինսոնը՝ իր ետեւում թողնելով Բրեդ Փիթին, որն ընդամենը 61-րդ հորիզոնականում է, 46-րդ տեղը զբաղեցրած Դեւիդ Բեքհեմին, ինչպես նաեւ Լեոնարդո ԴիԿապրիոյին, որն այս տարի 81-րդ հորիզոնականում է:):

Ռոբերտ Փեթինսոնը


Երկրորդ հորիզոնականում է Թոմ Հիդլսթոնը, որը հայտնի է  “Top”, “Կեսգիշերը Փարիզում”, “Վրիժառուները” ֆիլմերից: Սեքսուալ երրորդ տղամարդը վերջերս ամուսնալուծված Ջոնի Դեփն է: Ի դեպ, նախորդ տարի դերասանը միեւնույն հորիզոնականն է զբաղեցրել: Չորրորդ տեղում սրտակեր, կանանց սիրելի Մայքլ Ֆասբենդերն է, հինգերորդը Բենեդիկտ Կամբերբետչն է, որից հետո ամենասեքսուալ տղամարդու տիտղոսը բաժին է հասել Ռոբերտ Դաունի կրտսերին: Յոթերորդ հորիզոնականում Թեյլոր Լոթներն է, 8-ում՝ Փոլ Ուեսլին, հետո Ջեյմս Մաքեւոյն ու տասնյակը եզրափակում է Հենրի Քեւելը:

Արքայազն Հարին


Կանանց սիրելի Ռայան Գոսլինգը 17-րդն է, իսկ Քրիստիան Բեյլը՝ 18-րդը: Երկու Ջասթինները՝ Բիբերն ու Թիմբերլեյքը, գտնվում են 47 եւ 48-րդ հորիզոնականներում: Աշխարհի ամենացանկալի մարդանց թվում է նաեւ արքայազն Հարին. նա 70-րդ հորիզոնականում է: Ցուցակը փակում է 100-րդ հորիզոնականում հայտնված Էշթոն Քաթչերը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը՝ Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին