“Need Mommy”, “Need Family”, “Need Love”. պահանջվում է մայրիկ, ընտանիք եւ սեր: BRAVO.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել է վերջերս ստեղծված “Բարի մամա” հասարակական կազմակերպության մասին, որը վերոնշյալ հաղորդագրությամբ կոչ է անում որդեգրել նորածին Ռաֆայելին եւ Ժասմինային: Այսօր ներկայացնում ենք նախագծի պաշտոնական ֆոտոշարքը, որին մասնակցել են մի շարք երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ:
Մկրտիչ Արզումանյանը
Լուսանկարահանմանը ներկա են եղել Մկրտիչ Արզումանյանը, Արման Մարգարյանը, Սոնա Շահգելդյանը, Շուշաննա Թովմասյանը, Ելենա Բորիսենկոն, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Պետրոսյանը, Անի Երանյանը, Լուսինե Բադալյանը, Ժակը, Արաքսյա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանն` իրենց երեխաների հետ, Լիդուշիկը, Դալիթան, Ալինա Ենգոյանը, Աբել Աբելյանը եւ ուրիշներ: Նրանք լուսանկարվել են հատուկ պաստառի մոտ` կոչ անելով որդեգրել ընտանեկան ջերմության կարիք ունեցող փոքրիկներին:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Հայաստանում լույս աշխարհ է եկել երկու փոքրիկ` Ռաֆայելը, որը ծնվել է առանց ձեռքերի ու մեկ ոտքի, եւ Ժասմինան, որն ունի Պիեր Ռոբինի սինդրոմ` ծնոտի թերզարգացման թեթեւ խնդիր: Նորածիններն առողջական խնդիրների պատճառով լքվել են ծնողների կողմից եւ տեղափոխվել մանկատուն:
Անդրանիկ Զաքարյանը եւ Արաքսյա Մելիքյանն` իրենց երեխաների հետ
BRAVO.am-ը հետաքրքրվել է կազմակերպության անդամներից, թե ինչ փուլում է գտնվում երեխաների որդեգրումը: “Բարի մամա”-ի համակարգող Ինեսսա Մուրադյանը հայտնել է, որ թեեւ կազմակերպության անդամները` երիտասարդ մայրիկները, հոգ են տանում երեխաների մասին, միեւնույն է` նրանք առաջին հերթին մայրական սիրո կարիք ունեն.“Հենց այդ ուղղությամբ էլ ընթանում է մեր թիմի աշխատանքը: Ուզում եմ նշել, որ կա մեծ առաջընթաց, սակայն մանրամասների մասին խոսելը դեռեւս վաղ է: Բացի այդ, երեխայի որդեգրման հարցով այսպես, թե այնպես զբաղվում են համապատասխան մարմինները, մենք միայն կարող ենք օգնել, որ նրանց գոյության մասին իմանան նաեւ արտերկրում ապրող մեր հայրենակիցները”:
Անի Երանյանը
“Բարի մամա” կազմակերպության PR-համակարգող Մարինա Ադուլյանն էլ նշել է, որ որդեգրելու ցանկություն հայտնող ընտանիքներ արդեն կան.“Չնայած նրան, որ մեր կազմակերպության պատմությունը սկսվեց հենց Ռաֆայելից, նրան մայրիկին հանձնելուց հետո կշարունակենք օգնել այլ երեխաների: Ցավոք, այս ոլորտում այնքան շատ անելիքներ կան, կփորձենք օգնել”:
Իրինա Թովմասյանը` դստեր հետ
Լուսանկարները` Ռասմիլա Ալավերդյանի
Դիմահարդարումը՝ Ռոզա Ավջյանի
Դիզայնը՝ Cristhas Fashion Studio-ի
Շապիկները` Tosp,
Աջակիցներ` “Individuum Casting Production”, “Albedo Graphics Design studiօ”
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: