Մի շարք երկրներում երեկ նշել են Մայրերի օրը: Բազմաթիվ հայտնիներ սոցիալական ցանցերում տեղադրել են իրենց մայրերի հետ լուսանկարներ եւ շնորհակալական խոսքեր գրել: Այս օրերին Բրազիլիայում գտնվող Քիմ Քարդաշյանը եւս անմաս չի մնացել տոնից: Ընտանիքից հեռու գտվող ռեալիթի-շոուների թագուհին նախ շնորհավորել է իր մայրիկին` Քրիս Ջեններին, հետո տեղադրել դստեր եւ իր տատիկի լուսանկարները:
Քիմ Քարդաշյանի տատիկը եւ դուստրը
Ավելի ուշ Քիմը հրապարակել է Քանյե Ուեսթից ստացած նվերները.“Մտա սենյակ եւ տեսա, թե աշխարհի ամենաուշադիր ամուսինս ինչ անակնկալ է պատրաստել ինձ համար` հազարավոր վարդեր: Տխուր եմ, որ հեռու եմ ընտանիքիցս, բայց ուզում եմ ասել՝ այնքան եմ սիրում քեզ ու Նորթին, սիրելիս”:
Քանյեն սպիտակ վարդեր է նվիրել Քիմին
Նա տեղադրել է նաեւ հատուկ իր համար ելույթ ունեցած նվագախմբի լուսանկարը հետեւյալ գրությամբ.“Սան Պաուլոյի ռեստորանում էի, ամուսինս ինձ համար համերգ էր պատվիրել: Մատուցողներն ասում էին` “Սա հատուկ Ձեզ համար է. աշխարհի լավագույն մայրիկին` պարոն Ուեսթից”: Ես աշխարհի ամենալավ ամուսինն ունեմ”:
Քիմ Քարդաշյանը` Սան Պաուլոյի ռեստորաններից մեկում
BRAVO.am


×
9,918





