Քանյե Ուեսթի` ուղիղ մեկ ամիս առաջ Երեւանում տեղի ունեցած համերգն իր ինքնատիպությամբ գրվեց պատմության մեջ: Պարզվում է` ռեփերը նախատեսել էր կատարել եւս չորս երգ, սակայն նրա բարձրախոսը փչացել է, իսկ պատճառը, վստահաբար, կռահեցիք:):
Քանյե Ուեսթւ նվերը Թումոյին
Հենց այդ բարձրախոսը Քանյեն նվիրել է Թումոյին` համերգին կատարելիք երգերի ցուցակի հետ, որը ստորագրել է եւ նաեւ շնորհակալություն հայտնել Հայաստանին:
Ինչպես նշված է Թումոյի “ֆեյսբուքյան” էջում, դրանք ռեփերի միակ նվերները չեն Թումոյին, սակայն մյուսների մասին կպատմեն առաջիկայում: Քանյեի` Թումո այցի մասին կարդացեք այստեղ:
Քանյե Ուեսթի երեւանյան համերգին
Հիշեցնենք, միջազգային աստղի ելույթի մասին բացօթյա համերգից րոպեներ առաջ “Թվիթեր”-ի իր էջում տեղեկացրեց Քիմ Քարդաշյանը` գրելով` “Կտեսնվենք այնտեղ”, եւ մինչեւ ռեփերի առաջին կատարումը Կարապի լճի տարածքում արդեն ասեղ գցելու տեղ չկար: “Good Life” երգի ժամանակ 21 “Գրեմմի” մրցանակի արժանացած ռեփերն անակնկալ կերպով ցատկեց Կարապի լիճը, իսկ նրան հետեւեցին տասնյակ երկրպագուներ:
BRAVO.am
Աղբյուրը` tumo.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: