Ռեալիթի-շոուի աստղ 31-ամյա Քիմ Քարդաշյանը սիրում է իր բիզնեսում ներգրավել նաեւ քույրերին` 32-ամյա Քորթնիին եւ 27-ամյա Քլոյեին: Այսօր աղջիկները ներկայացնում են սեփական բրենդի ջինսերը:
Քարդաշյան քույրերը ներկայացնում են սեփական բրենդի ջինսերի հավաքածուն
Նոր հավաքածուն գովազդելու համար էլ Քարդաշյաններն ընտրել են միասին նկարահանվելու տարբերակը` յուրաքանչյուրն իր սիրելի ջինսով, միայն ջինսով:):
“Աստղային” աղջիկներից ամենահեղինակավորը` Քիմը, գոհ է մնացել արդյունքից. “Ես, Քորթնին եւ Քլոյեն որոշեցինք ներկայանալ “բնական վիճակում”: Հրաշալի կադրեր են ստացվել”:
Քիմ Քարդաշյանը
Ի դեպ, իր` “Twitter”-ի էջում Քիմը մեկ այլ նորությամբ է կիսվել: Գեղեցկուհին գունափոխել է վարսերը. “Մազերի նոր գույն` նոր սկիզբ ինձ համար, հավանում եմ”:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` kimkardashian.celebuzz.com


×
15,964





