×


Քարդաշյաններն ու Քանյե Ուեսթն այցելել են Ծիծեռնակաբերդ

Քիմ Քարդաշյանն այսօր` ապրիլի 10-ին, ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, եւ քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հանրահայտ հյուրերը կակաչներ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Քարդաշյաններն այցելել են Ծիծեռնակաբերդ


Քարդաշյաններն առաջին անգամ են պապենական հայրենիքում: Նրանց այցն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Քույրերը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծել են, որ շարունակելու են ակտիվորեն պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար:

Քարդաշյաններն այցելել են Ծիծեռնակաբերդ


Հայաստանում գտնվելու առաջին օրը Քիմն ու Քլոյեն այցելեն են Երեւանի “Մայր Հայաստան” հուշահամալիր, այնուհետեւ Կասկադ, իսկ արդեն երեկոյան Քարդաշյանների ընտանիքը ուղեւորվել էր Գեղարդի վանք: Մանրամասներն ու լուսանկարները` այստեղ:

Քարդաշյաններն այցելել են Ծիծեռնակաբերդ


Ծիծեռնակաբերդում իրականացված նկարահանումները եւս կցուցադրվեն “Keeping Up With the Kardashians” ռեալիթի-շոուի շրջանակում: 

BRAVO.am
Լուսանկարներ` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/ եւ Ֆոտոլուրի

Կարդալ ավելին

Quality Sign BW