×


Քեթրին Մանասյան.“Դեմ լինելով` կհակասեի իմ սկզբունքներին”

Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի, երգչուհի Քեթրին Մանասյանին այլեւս չենք տեսնում եթերում. “Եզրագծից այն կողմ” սերիալից հետո նոր հեռուստանախագծերում հանդես գալու առաջարկները նա դեռ չի ընդունում:

Քեթրին Մանասյանը


“Տարբեր հեռուսասերիալներում խաղալու հրավերները շատ են, մինչ օրս շարունակում եմ ստանալ նորերը: Բայց դեռ մտածում եմ այն առաջարկների մասին, որոնք կապված կլինեն իմ տրամադրության հետ: Ինձ համար կարեւոր է, որ դերն արտահայտի հոգեվիճակս”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

Քեթրին Մանասյանի խոսքով` երբեւէ դեմ չի եղել դերասանների` սերիալներում հանդես գալուն. “Դեմ լինելով` կհակասեի իմ սկզբունքներին, որովհետեւ խաղացել եմ մի շարք հեռուստասերիալներում, որոնց թվում են “Ճակատագրի գերիները”, “Հրեշտակների դպրոցը”…”:

Քեթրին Մանասյանը


Դերասանուհին հեռուստասերիալներում նույնիսկ որակական առումով դրական փոփոխություն է տեսնում.“Պետք է հնարավորինս ուշադրություն դարձնել սեփական խաղին, այլ ոչ թե մտածել, թե նկարահանվում ես ոչ պրոֆեսիոնալների հետ եւ կարող ես չչարչարվել: Լավ կլիներ նաեւ, որ դերասանների պրոֆեսիոնալիզմին ավելի շատ ուշադրություն դարձվեր. մասնագիտական կրթությունն  այստեղ շատ կարեւոր է”:

Քեթրին Մանասյանը


Քեթրին Մանասյանն ասել է, որ հեռուստաէկրանից բացակայելն ամենեւին էլ չի նշանակում, թե հանգստանում է. զբաղված է թատրոնի խաղացանկային ներկայացումներում, հանդես է գալիս նաեւ որպես երգչուհի` կատարելով ջազային ստեղծագործություններ եւ արտասահմանյան սիրված երգեր:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, “First studio”-ի,
Սոնա Տեր-Մանյանի եւ Քեթրին Մանասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW