Քիմ Քարդաշյանն իր անցյալում չստացված 2 ամուսնություն եւ սիրային բազում կապեր ունի: Բայց ինչպես նշել է, լինելով անհույս ռոմանտիկ, շարունակում է հավատալ հեքիաթային հարաբերություններին ու միակ սիրելիի գոյությանը: Ռեալիթի շոուների աստղը ցանկանում է կրկին ամուսնանալ, իհարկե, հարսի զգեստով, իսկ փեսայի կարգավիճակում այսօրվա դրությամբ իր համար անփոխարինելի է մնում Քանյե Ուեսթը:
Քիմ Քարդաշյանը
31-ամյա Քիմը նշել է, թե չի պատկերացնում իր կյանքն առանց այս ռեփերի, ուզում է ողջ կյանքը նրա հետ անցկացնել, իսկ պսակադրվելու մտադրության ակնարկներն անում է` հարսի զգեստով լուսանկարներ հրապարակելով:
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
“Tatler” ամսագրին տված նոր հարցազրույցում նա հետեւյալն է ասել. “Այնքան երջանիկ եմ, որ լավագույն ու մտերիմ ընկեր ունեմ այս կյանքում, որը հասկանում է ամեն ինչ: Երբ կողքիդ մի մարդ է, որի հետ քեզ ավելի հանգիստ ես զգում ու ապահով: Քանյեի հետ ծանոթ էինք, երբ ես դեռ հայտնի չէի, այնպես որ մեր հարաբերությունները լրիվ այլ` հոգեւոր բնույթ են կրում: Չեմ էլ պատկերացնում, որ մեկ այլ տղամարդու հետ կարող եմ լինել”:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: