×


Քիմ Քարդաշյանը, Բրիթնի Սփիրզը, Ալիշա Քիզը, Փիդբուլը եւ մյուսները` Ուիթնի Հյուսթոնին նվիրված երեկոյին

Ուիթնի Հյուսթոնի մահվան գիշերը սյուրռեալիստական մթնոլորտ է ստեղծվել  “Բեւերլի Հիլթոն”-ում: Աշխարհահռչակ երգչուհու դին հյուրանոցից տանելուց  մի քանի ժամ հետո այստեղ պրոդյուսեր  Քլայվ Դեւիսի պատվին երեկույթ է կայացել:

Քիմ Քարդաշյանը


Նշենք, որ երկու տասնամյակ առաջ հենց Քլայվն է երգչուհուն ներկայացրել աշխարհին: Ուիթնի Հյուսթոնը, ավանդույթի համաձայն, պետք է ելույթ ունենար “Գրեմմի” մրցանակաբաշխությունից առաջ տեղի ունեցող ամենամյա այս երեկույթին, փոխարենը փոփ երաժշտության թագուհուն նվիրված ճառեր են հնչել:

Դեւիսը երեկոն նվիրել է Ուիթնի Հյուսթոնին` խնդրելով մեկ րոպե լռությամբ հարգել աստղի հիշատակը. “Նա այնքան մեծ նշանակություն ուներ ինձ համար: Նա կյանքով լի էր եւ այնքան էր սպասում այս երեկոյին: Նա սիրում էր երաժշտությունը, այս գիշերը` նվիրված երաժշտությանը: Այնպես որ, երաժշտությունը պետք է շարունակի հնչել”:

Ալիշա Քիզը


Երեկույթի ընթացքում ելույթ են ունեցել Ալիշա Քիզը, Թոնի Բենեթը, Փիդբուլը եւ այլ կատարողներ: Ցավալի դեպքը չի խանգարել հյուրերին զվարճանալ. Քիմ Քարդաշյանն ուրախ զրուցել է Բրիթնի Սփիրզի հետ, Ջեյն Ֆոնդան շփվել է Գլեդիս Նայթի հետ, բոլորը պարել են, խմել, կերել ու երկրային այլ ուրախություններին տրվել:

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW