Քիմ Քարդաշյանը, որը բազմիցս նշել է, թե տանել չի կարող ալկոհոլի համը, օրերս գինի է խմել քրոջ եւ եղբոր ընկերակցությամբ, մինչդեռ իր ներկայիս “բոյֆրենդը” վայելել է իր փարիզյան ժամանցը:
Քիմը, Ռոբը եւ Քլոյեն
Վերոնշյալ նախադասության մեջ գույները փոքր-ինչ խտացված են:): 34-ամյա Քանյան իսկապես Ֆրանսիայի մայրաքաղաքում է, բայց աշխատանքային այցով. ռեփերը Ջեյ Զիի հետ համերգներ է տալիս սիրո քաղաքում: Իսկ ահա Քլոյեն, Քիմն ու Ռոբը Լոս Անջելեսում միասին երեկո են անցկացրել, որի ընթացքում էլ ռեալիթի շոուների հայազգի աստղը “բաժանության ցավը փորձել է խորտակել սպիտակ գինու մեջ”:):
Քանյա Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը
Քիմի՝ գինի ըմպելու լուսանկարը “Թվիթեր”-ի իր էջում է տեղադրել Քլոյեն՝ գրելով հետեւյալ մեկնաբանությունը. “Ինձ հետ էր իմ երկրորդ քույրը, որի անունը սկսվում է Ք տառով”:
Հիշեցնենք, նա, որի անունը Ք տառով է սկսվում, դեռ սպասում է Քրիս Համֆրիսից իր օրինական բաժանությանը: Ինչպես Daily Mail-ն է հաղորդել, բասկետբոլիստը նշել է, թե Քիմի եւ Քանյայի սիրային հարաբերություններն իրեն ընդհանրապես չեն հետաքրքրում, իսկ նախկին կնոջը ամենայն բարիք է ցանկանում:
Քիմ Քարդաշյանն ու Քրիս Համֆրիսը
Թե ինչպես եք անցկացնում օրը, երբ ձեր սիրելին գործուղման է, կկարդանք մեկնաբանությունների հատվածում;):
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Woman.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: