×


Քիմ Քարդաշյանը կոչ է անում օգնել Սիրիայի հայ համայնքին

“Ողջույն բոլորին: Ուզում եմ կիսվել ձեզ հետ մի տեղեկությամբ, որը չափազանց կարեւոր է ինձ համար, բայց շատերդ միգուցե տեղյակ չեք դրա մասին”. Քիմ Քարդաշյանը հաղորդագրություն է տարածել իր պաշտոնական կայքում` կոչ անելով բազմահազար ընթերցողներին օգնել սիրիահայերին: 

Քիմ Քարդաշյանը


Ռեալիթի շոուների թագուհին հետեւյալն է գրել. “Սիրիան այժմ 100,000 հայերի տունն է, որոնցից շատերը փախել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Սակայն վերջին տարիներին սիրիական բանակի եւ ապստամբների միջեւ ծավալված պայքարի հետեւանքով հազարավոր հայեր են տուժել:  Հայկական եկեղեցիներ են քանդվել, տներ են այրվել ու թալանվել եւ հազարավոր հայեր մնացել են առանց աշխատանքի ու օգնության կարիք ունեն”:

Քիմ Քարդաշյանը


“Հազարավոր հայեր տարհանվել են իրենց տներից, տասնյակ անմեղ քաղաքացիներ են սպանվել, իսկ տասնյակ հազարավորներն էլ պայքարում են ուտելիք կամ ապաստան գտնելու համար: Սիրիահայերի օգնության ֆոնդը գումար է հավաքում սնունդ եւ ջուր բաժանելու, կացարաններով, դեղորայքով, բժշկական օգնությամբ ապահովելու, ինչպես նաեւ երեխաների համար դասընթացներ կազմակերպելու նպատակով, որոնց դպրոցները փակվել են”,-հավելել է նա:

Քիմ Քարդաշյանը


Քիմը նշել է նաեւ, որ չափազանց կարեւորում է իր հայկական ծագումը եւ կարծում է` կարեւոր է վերոնշյալ խնդրի մասին իրազեկվածության բարձրացումը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` kimkardashian.celebuzz.com

Կարդալ ավելին

Quality Sign BW