×


Քիմ Քարդաշյանի հաջորդ հարսանիքը չի ցուցադրվի հեռուստատեսությամբ

Երբ տեսնում ենք Քիմ Քարդաշյանին հերթական ամսագրի շապիկին կամ կարդում ենք նրա անունը հոդվածի վերնագրում, մտածում ենք` էլ ի՞նչ նորություն կարող է ունենալ Քիմը: Թվում է, թե ռեալիթի-շոուների աստղն արդեն ամեն ինչ ցուցադրել է եթերում, բայց աղջիկն այդ կարծիքին չէ:):

Քիմ Քարդաշյանը


Հերթական անգամ Քիմը հայտնվել է “Allure” ամսագրի շապիկին: Այն տարբերվում է  նախորդներից նրանով, որ Քարդաշյանը քիչ շպար է օգտագործել, երկրորդը` անկեղծորեն խոսել է իր` 72 օր տեւած ամուսնության մասին:

Նրան դժվար է հանդիպել առանց շպարի կամ չհարդարված մազերով, բայց այս համարում հայազգի “աստղը” հենց այդպիսին է`  բոլորին ապացուցելու համար, որ ցանկացած վիճակում սեքսուալ ու գրավիչ տեսք ունի: “Քիմը բնական գեղեցկություն ունի’’. ամսագրին ասել է դիմահարդար Ֆալվիա Ֆարոլֆին:

Քիմ Քարդաշյանը


“Մարդիկ կարծում են, եթե մշտապես երեւում ես հեռուստացույցով, ուրեմն կյանքդ պետք է տեսախցիկների առջեւ անցնի, բայց սահմաններ կան: Օրինակ` մայրս` Քրիս Ջեները, որը նաեւ իմ մենեջերն է, սահման չունի: Իսկ մեզ պետք են մորս նման մարդիկ, որոնք ազատ կլինեն, սահման չեն ունենա’’,- նշել է Քիմը:

Քարդաշյանը, անդրադառնալով իր` բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ ամուսնությանը, բացել է մի քանի փակագիծ. “Երբ տեսա, որ քրոջս` Քլոյեի, ու Լամարի ամուսնությունը հեռարձակվեց հեռուստատեսությամբ, մտածեցի` Աստված իմ, ինչ գեղեցիկ է, ահա թե ինչ եմ ես ուզում’’,- խոստովանել է նա, բայց նաեւ վստահեցրել, որ իր ամուսնական հաջորդ արարողությունը չի ցուցադրվի հեռուստատեսությամբ. “Այն կանցնի մոտ ընկերների ու ընտանիքի շրջապատում, հեռու մի կղզում ու առանց տեսախցիկների”:

Քիմ Քարդաշյանը


“Այժմ պատրաստ չեմ կրկին ամուսնանալ, բայց երբ ժամանակը գա, ամեն ինչ ավելի փակ կլինի: Հիմա արդեն զգույշ եմ, իմ աշխարհ բոլորին չեմ թողնում’’,- ասել է Քիմը` նշելով, որ հավատում ու սպասում է իրական սիրոն:

Քարդաշյանը խոստովանել է, որ շատ “չուզողներ’’ ուներ, եւ 72 օր հետո տապալված ամուսնությունն ավելի է թեժացրել իրեն ուղղված քննադատություններն ու բամբասանքները:  Ամսագրին տրված հարցազրույցում Քիմը խոսել է նաեւ իր ապագա երեխաների մասին.
“Իհարկե, մտածում եմ երեխաներ ունենալ: Բայց երեւի թե հիմա ավելի լավ է աշխատեմ, աշխատեմ, աշխատեմ ու չմտածեմ դրա մասին”:

Առաջարկում ենք դիտել քիչ շպարված Քիմի լուսանկարները ստորեւ, համեմատեք նրան շպարված Քիմի հետ ու մասնակցեք ստորեւ ներկայացված հարցմանը:):


Պատրաստեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.omg.yahoo.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW