Քիմ Քարդաշյանն առաջին անգամ այցելել է պապենական հայրենիք: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ռեալիթի-շոուների աստղը Հայաստանում է ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի, եւ քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ: Երեկվանից հայտնի քույրերը սոցիալական ցանցերոմ սկսել են Հայաստանի մասին գրառումներ կատարել:
Քիմ Քարդաշյանը` Երեւանում
Քիմ Քարդաշյանը “Թվիթեր”-ի իր միկրոբլոգում գրել է.“Հայաստան, մենք այստեղ ենք: Այնքան ուրախ ենք սկսել այս ճանապարհորդությունը: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր ողջունեցին մեզ: Անհամբերությամբ սպասում եմ մեր երկիրը բացահայտելուն եւ համեղ ուտեստներ համտեսելուն: Հայրս, տատիկս եւ պապիկս կհպարտանային ինձնով”:
Նա “Instagram”-ում էլ հրապարակել է Քանյե Ուեսթի եւ փոքրիկ Նորթի լուսանկարը հետեւյալ մակագրությամբ.“Իմ ամուսինը եւ դուստրը նույնպես եկել են Հայաստան` տեսնելու իմ ժառանգությունը եւ տեղեկանալու իմ նախնիների մասին: Իմ զարմիկները եւս այստեղ են: Այնքան հուզված եմ, որ չեմ կարողանում քնել”: Ի դեպ, Երեւանի ռեստորաններից մեկում արված լուսանկարում նկատելի է փոքրիկ Նորթի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի տեսքով կրծքանշանը:
Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը եւ փոքրիկ Նորթը
Քիմի քույրը՝ Քլոեն, իր հերթին “Instagram”-ում “Զվարթնոց” օդանավակայանում նկարահանված տեսանյութ է տեղադրել՝ հետեւյալ գրառման ուղեկցությամբ. “Հայաստան, մենք այստեղ ենք: Երանի նարնջագույն սրտիկի նշան լիներ, որպեսզի կարողանայի ձեզ ցույց տալ Հայաստանի դրոշի գույները: Այս պահին թող դեղին սրտիկ լինի”:
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները
Նա նաեւ Հանրապետության հրապարակում հավաքված երկրպագուների լուսանկար է հրապարակել` գրելով.“Մեզ սիրով եւ շատ գեղեցիկ դիմավորեցին Հայաստանում: Անկեղծերեն չեմ կարողանում հավատալ, որ հրեշտակների պես հյուրանոցի մուտքի մոտ էիք` ծաղիկներով եւ ժպիտներով: Շատ եմ ցանկանում մի փոքր քնել եւ տեսնել Հայաստանն արդեն արեւի լույսով: Ոգեւորված եմ”:
BRAVO.am
Լուսանկարները` AP-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: