×


Քորթնի Քարդաշյան.“Ամուսինս եւ քույրս` Քիմը, զարմանում էին` ինչպես եմ հանգիստ մերկացել”

Նոյեմբերին համացանցը ողողվեց Քիմ Քարդաշյանի մերկ նոր լուսանկարներով, իսկ այս ամիս բարեմասնությունները ցուցադրելու հերթը քույրիկինն է, ով շուտով երրորդ անգամ կմայրանա: 35-ամյա Քորթնի Քարդաշյանի ֆոտոշարքն իրականացրել է ֆրանսիական “DuJour” ամսագիրը:

Քորթնի Քարդաշյանը


“Երբ հղի էի իմ առաջնեկով, ծննդաբերությունից մի քանի րոպե առաջ մերկ լուսանկարվեցի: Շատ հավանեցի կադրը: Այն մայրիկս փակցրել է իր սենյակի պատին: Այս անգամ էլ հաճույքով լուսանկարվել եմ: Ամուսինս` Սքոթը, եւ քույրս` Քիմը, զարմանում էին` ինչպես եմ այդքան հանգիստ մերկ կանգնել նկարահանող մեծ խմբի առջեւ”,-նշել է նա:

Քորթնին հավելել է` եթե հղի չլիներ, հավանաբար, չէր մերկանա ֆոտոխցիկի առջեւ.“Պարզապես ցանկանում էի ֆիքսել այս երջանիկ պահը: Ինձ հրաշալի եմ զգում”:

Քորթնի Քարդաշյանը


Հիշեցնենք, Քորթնի Քարդաշյանը եւ Սքոթ Դիսիքը միասին են 2007 թվականից: Զույգի առաջնեկը` Մեյսոնը, 5 տարեկան է, 2012-ին էլ ծնվել է նրանց դուստրը` Պենելոպեն:

BRAVO.am
Աղբյուրը`DuJour

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW