×


Քրիս Համֆրիսը չի շտապում բաժանվել Քիմ Քարդաշյանից

72 օր տեւած ամուսնությունից հետո Քիմ Քարդաշյանն ընդամենը մեկ ամիս միայնակ մնաց, հետո սկսեց հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ, որին ամիսներ անց նաեւ երեխա կպարգեւի:): Ռեալիթի-շոուների հայազգի աստղի` հանրության ուշադրության կենտրոնում գտնվող անձնական կյանքը կարծես թե ընթանում է հրաշալի հունով, բայց պարզվում է` այդպես չէ:

Քիմ Քարդաշյանը


Ապագա մայրիկը դեռեւս  պաշտոնապես ամուսնացած է Քրիս Համֆրիսի հետ, որը մեկ տարուց ավելի է` ձգձգում է ամուսնալուծության գործընթացը: Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, բասկետբոլիստը հայտարարել է, թե աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով առաջիկա ամիսների ընթացքում չի կարողանա ներկայանալ դատարան: Իսկ նրա փաստաբանն էլ ակնարկել է` գեղեցիկ չէ հղիությունն օգտագործել ապահարզանն արագացնելու համար:

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը


Քիմին մոտ կանգնած աղբյուրներն էլ վստահեցնում են, որ նրան զայրացնում է Քրիսի պահվածքը. “Նա հատուկ է երկարաձգում ամուսնալուծության գործընթացը”: Իսկ հղիներին, ինչպես գիտեք, անհրաժեշտ է զերծ մնալ  բացասական հույզերից:):

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW