Քրիստինա Կարապետյանի եւ ռեժիսոր Կարո Նաղդալյանի նշանադրության մասին պատմել ենք: Օրեր անց տեղի կունենա զույգի հարսանիքը, իսկ մինչ այդ նրանք հարաբերություններն օրինականացրել են Երեւանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններից մեկում, դերասանուհին էլ երեկ նախահարսանեկան խնջույք է իրականացրել ընկերուհիների հետ:
Քրիստինա Կարապետյանի նախահարսանեկան խնջույքին
Պարզվում է՝ Քրիստինան եւ Կարոն անձամբ են զբաղվում սպասվելիք հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով: Թե ինչպիսին կլինի զույգի հարսանիքը, հայտնիներից ում քավորությամբ կպսակադրվեն, որքանով են կարեւորում խնջույք անելը եւ այլ մանրամասներ, կներկայացնենք առաջիկայում:
BRAVO.am
Լուսանկարները՝ Քրիստինայի անձնական արխիվից


×
9,070






