×


Քրիստինեն, Էմմին, Սիլվան, Լուիզան, Էրիկը, Ջուսը եւ մյուսները՝ “Ե՞ս Yes!”-ի տարեդարձին

“Ե՞ս Yes!” ամսագիրն առաջին անգամ լույս է տեսել 2006 թվականի մայիսին. երիտասարդական ժամանցային ամսագիրն արդեն 6 տարեկան է, որի առթիվ ամսագրի թիմն իր մտերիմների, գործընկերների, տեղեկատվության աղբյուրների, այսինքն` շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ նշել է տարեդարձը:):

“Ե՞ս Yes!” ամսագրի ստեղծագործական կազմը


Երեկույթին ներկա են եղել Քրիստինե Պեպելյանը, Սիլվա Հակոբյանը, Լուիզա Ներսիսյանը Լիլիթիկի հետ, Կարեն Ջանիբեկյանը, Նադեժդա Սարգսյանը, Էմմին, Նարինե Սուլթանյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Հրաչ Մուրադյանը, Ջուսը, Լիդուշիկը, Դալիթան, Էրիկը, Նարեկ Բավեյանը, “Արմենոիդս”-ի Էդգարն իր կնոջ` Նադեժդայի հետ, Սյուզի Մելիքյանը, Լանա Խաչատրյանն ու այլ հյուրեր, որոնց կգտնեք լուսանկարներում:

“Ե՞ս Yes!”-ը բացի շնորհավորանքներ ու նվերներ ստանալուց, իր 6-ամյակի առթիվ 6 պատվոգիր է հանձնել ամսագրի լավագույն բարեկամներին, որոնց թվում եղել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաղորդավարուհի Լիանա Տեր-Մինասյանը, երգչուհիներ Սիրուշոն, Սիլվա Հակոբյանը, “Արեւածաղիկ” ամսագրի խմբագիր Զառա Բաթոյանը եւ Րաֆֆի ու Արմինե Հովհաննիսյանների ընտանիքը:
 

Էմմին


Նաեւ պատվոգրեր են ստացել լավագույն գործընկերները, այդ թվում` BRAVO.am կայքը:): Իսկ ամսագրի ընթերցողների լուսանկարների մրցույթում հաղթող ճանաչված Գոհար Խալաթյանը պատվոգրի հետ ստացել է մեկ տարվա անվճար բաժանորդագրության հնարավորություն: 

“Սիրուշոն կամ Սիլվա Հակոբյանն այն երգիչներից են, որոնք երբեւիցե չեն ասել` մեզ շապիկին դրեք, որ հարցազրույց տանք: Կուզեի ավելի շատ շնորհակալությունների տոն ստացվեր, քանի որ մեր իրական ծնունդը մայիսին է, մի փոքր ուշացմամբ ենք նշում”, - BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ամսագրի հիմնադիր, գլխավոր խմբագիր Անի Քոչարը:

“Ե՞ս Yes!” ամսագրի լոգոյով տորթն Անի Քոչարի հետ կտրել է Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթը


Տոնական երեկույթի հաղորդավարներ Աննան եւ Անկան ողջունել են հյուրերին` մաղթելով ուրախանալ առանց սնդուսափայլ իրավիճակների: Անկան հայտնի հյուրերին առաջարկել է պատասխանել ամսագրի հայտնի էջերից մեկի` “Բա իմացա՞ր”-ի հարցերին: “Արդյո՞ք ճիշտ է, որ Քրիստինե Պեպելյանն իր բարեկամների երեխաներին է նկարահանել վերջին տեսահոլովակում” հարցին երգչուհին  պատասխանել է, որ քասթինգի միջոցով ընտրված անծանոթ երեխաների հետ հասցրել է բարեկամանալ, նաեւ գիտի, որ հետագայում որպես տեսահոլովակի հերոս կընտրի Անի Քոչարի 6 ամսական որդուն` Դավիթին:

Ջուսը


“Ե՞ս Yes!” ամսագրի լոգոյով տորթն Անի Քոչարի հետ կտրել է Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթը, “Happy Birthday” երգել է Ջուսը, որից հետո հյուրերը ակումբային ռիթմերի ներքո շարունակել են լուսանկարվել, շփվել ու պարել:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW