Գիշերը ողջ աշխարհի ուշադրությունն ու հայացքն ուղղված է եղել դեպի Լոնդոն, որտեղ պատմության մեջ արդեն երրորդ անգամ մեկնարկել են ամառային Օլիմպիական խաղերը:
Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացմանը
30-րդ Օլիմպիադայի բացման շքեղ արարողությանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականը: Մեր մարզիկների` շքերթի ժամանակ ֆիքսված լուսանկարն առաջարկում ենք դիտել դիտարժան իրադարձության մյուս նկարների թվում:):
Դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսն օլիմպիական նվերներով այցելել է երեւանյան ծննդատներից մեկը:)
Ի դեպ, այսօր` հուլիսի 28-ին, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսն այցելել է երեւանյան ծննդատներից մեկն ու հատուկ օլիմպիական նվերներ մատուցել խաղերի բացման ժամին ծնված երեխաներին:):
Հայաստանի հավաքականը Օլիպիական խաղերի հանդիսավոր բացմանը
“Երեկ շատ կարեւոր օր էր Մեծ Բրիտանիայի եւ աշխարհի մարզասեր հասարակության համար: Նաեւ հատուկ օր էր այն ընտանիքների համար, որտեղ երեխաներ են ծնվել:): Ցանկացանք այս երկու լավ առիթը կապել իրար”,-BRAVO.am-ին ասել է դեսպան Ջոնաթան Էյվսը:
Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացմանը
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի նվերներին են արժանացել նորածիններ Լուիզան եւ Հրաչյան:): “Հրաշալի զգացողություն ապրեցի, սիրո եւ երջանկության պահ էր: Մտածում եմ, որ այս փոքրիկները շատ լավ ապագա են ունենալու, ուզում եմ, որ նրանք առողջ, երջանիկ ու չեմպիոններ լինեն”,- հավելել է Ջոնաթան Էյվսը եւ շնորհավորել նորածինների ընտանիքններին:
Օլիմպիական խաղերի բացման ժամին ծնված փոքրիկն իր մայրիկի հետ
BRAVO.am-ը եւս շնորհավորում է Հրաչյայի եւ Լուիզայի ծնողներին:):
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ London2012.com-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: