×


«Գաղտնի գործը» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում

Օսկարի հավակնորդ «Գաղտնի գործը» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում

Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված Մերիլ Սթրիփի եւ Թոմ Հենքսի մասնակցությամբ «Գաղտնի գործը» կենսագրական դրաման Հայաստանում առաջինը ցուցադրում է ԿինոՊարկը։ «Երեւան Մոլ»-ի կինոթատրոնում երեկ տեղի է ունեցել ամերիկյան ֆիլմի փակ նախադիտումը։

Իրական փաստերի վրա հիմնված ֆիլմը ներկայացնում է 20-րդ դարի աղմկահարույց դեպքերից մեկը: «The Washington Post»-ի խմբագրի մոտ թղթապանակ է հայտնվում, որտեղ կա գաղտնի տեղեկատվություն Վիետնամի պատերազմի եւ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի մասին: Անտեսելով Սպիտակ տան ճնշումները՝ թերթը հրապարակում է այդ աղմկահարույց տեղեկատվությունը: Մերիլ Սթրիփն ու Թոմ Հենքսը մարմնավորում են Քեթրին Գրահամին՝ «Վաշինգթոն Փոստ» թերթի առաջին կին հրատարակչին, եւ խմբագիր Բեն Բրեդլին: Նրանք մրցակցություն են սկսում «Նյու Յորք Թայմս» թերթի հետ՝ պետական գաղտնիքները հրապարակելու հարցում:

«Գաղտնի գործը» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում


1 ժամ 56 րոպե տեւողությամբ դրամա-թրիլերում նկարահանվել են նաեւ Էլիսոն Բրին, Սարա Պոլսոնը, Դեյվիդ Քրոսը, Ջեսսի Պլեմոնսը եւ այլք։ Սցենարիստներն են՝ Լիզ Հաննան եւ Ջոշ Սինգերը։ Ամերիկյան պրեմիերան կայացել է 2017 թվականի դեկտեմբերին։

«Գաղտնի գործ» ֆիլմում հանրահայտ Սթիվեն Սփիլբերգը լրագրողական հետաքննության ժանրին է դիմել՝ դերասան Թոմ Հենքսի եւ Օսկարի հավերժ հավակնորդ Մերիլ Սթրիփի հետ, որն այս տարի լավագույնների ցուցակում է հայտնվել 21-րդ անգամ։ Այո, 68-ամյա ամերիկացի դերասանուհին 21 անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, ինչի շնորհիվ գերազանցել է իր իսկ նախկին ռեկորդը։ Մերիլ Սթրիփն այս ֆիլմի հետ կապված հարցազրույցներում նշում է, որ «իր կյանքի դերն է», հանդես է գալիս որպես կանանց իրավունքների պաշտպան, նաեւ կարեւորում է ազատ մամուլի գոյության անհրաժեշտությունը։ Նա հպարտանում է այս ֆիլմում իր մասնակցությամբ։

«Գաղտնի գործը» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում


«Կինոպարկ»-ի կինովարձույթի մենեջեր Մարինա Ղամբարյանը հայտնել է, որ այս ֆիլմը փետրվարի ամենասպասված պրեմիերաներից մեկն է, ուստի որոշել են կազմակերպել փակ նախադիտում.«Հայաստանում ցուցադրումը կսկսվի փետրվարի 22-ից, իսկ մեզ մոտ արդեն այսօրվանից ցուցադրվում է ռուսերեն տարբերակով։ Փորձում ենք ցուցադրել համաշխարհային լավագույն ֆիլմերն ու քննարկվող Օսկարի հավակնորդ կինոնկարները, որ հայ կինոսերներն էլ բարձր որակով դիտեն եւ Օսկարի գիշերը ավելի հետարքրքրությամբ հետեւեն մրցանակաաշխությանը»։

Մարինայի փոխանցմամբ՝ հայ հանդիսատեսը մեծ էկրանին սիրում է դիտել կատակերգություններ, մելոդրամաներ, էքշն ժանրի ֆիլմեր։ ԿինոՊարկը ցուցադրում է բազմաժանր ֆիլմեր՝ յուրաքանչյուր ճաշակի համար։ Այժմ ԿինոՊարկի էկրաններին են` Մարվելի «Սեւ հովազ», «Ազատության 50 երանգները», «Տեսիլքային կապ», «Տոնյան բոլորի դեմ», «Հրաշքների անիվը» կինոնկարներն ու մուլտֆիլմերը։ Շուտով կարող եք դիտել «Տնային թզուկները» մուլտֆիլմը, «Ջրի տակ», «Աշխարհի բոլոր փողերը», «Վայրի» ֆիլմերը, նաեւ «Արթնացիր» հայկական ֆիլմը։

«Գաղտնի գործը» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում


Առաջարկում ենք հետեւել ԿինոՊարկի սոցցանցային էջերի նորություններին, քանի որ բոլոր նախադիտումների համար կազմակերպվում են առցանց մրցույթներ՝ անվճար դիտելու հնարավորությամբ։ Այս ֆիլմի դեպքում պատահականության սկզբունքով 5 հոգի շահել էին 2-ական տոմս եւ ներկա էին նախադիտմանը։

Հավելենք, որ ամերիկյան գլխավոր կինոմրցանակի` Օսկարի արարողությունն այս տարի կկայանա մարտի 4-ին՝ Լոս Անջելեսում։ Դիտեք «Գաղտնի գործը» մեծ էկրանին ու սպասեք 90-րդ Օսկարին: Ի դեպ, ԿինոՊարկն այս տարի Հայաստանում Օսկարի ցուցադրման գլխավոր գործընկերն է:

BRAVO.am
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին