×


Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին ելույթ կունենա Երեւանում

Հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի երգիչ-երգահան Պատրիկ Ֆիորին ֆրանսիական «Le Parisien» ամսագրին հայտնել է, որ ապրիլին ելույթ կունենա Հայաստանում՝ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին:

Մեր հայրենակիցն այս տարի տոնելու է իր 50-ամյակը։ Գուցե հենց հոբելյանի առիթով է որոշել փոխել կյանքը։ Նա պատմել է, որ ցանկանում է իր կյանքն ավելի խաղաղ եւ հարմարավետ դարձնել։ «Ֆիզիկապես «լոխումանում» եմ, այդ իսկ պատճառով էլ որոշել եմ սպորտով զբաղվել. պրոֆեսիոնալ մարզչի կարիք ունեմ»,- կատակել է նա։

Պատրիկ Ֆիորին


Արտիստն իր երգերից մեկի տեսահոլովակի նկարահանման ժամանակ ծանոթացել է «Արսենալ»-ի նախկին մարզչին եւ մտերմացել նրա հետ, նշել է, որ սիրում է ֆուտբոլը եւ հիացած է այդ ֆուտբոլիստի անցած ճանապարհով։ «Պետք է միասին մի քանի պտույտ անենք Մարսելի մարզադաշտում` գնդակով, իհարկե»,-ասել է Ֆիորին։

Ֆրանսիական «The Voice Kids» -ի ժյուրիի անդամը ցանկանում է հրաժարվել պլաստիկ փաթեթներից, ավելի քիչ Փարիզ գնալ-գալ եւ վերջապես սովորել ոչինչ չանել։ «Ախ, եթե կարողանայի մի օր անցկացնել առանց երգ գրելու կամ ինչ-որ բաներ սարքելու, կարգավորելու... Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ 5 երեխա էինք, հայրս աշխատում էր որպես բեռնակիր, մայրս` մաքրուհի, ես էլ խղճի խայթ եմ զգում, երբ հանգստանում եմ։ Ինձ պետք է խանգարել, որ չաշխատեմ»,-անկեղծացել է երաժիշտը։

Տեքստը՝ Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանի/Bravo.am-ի թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW