×


Անուշիկ եւ Էմմա

Անուշիկ եւ Էմմա

Երգչուհիները նորություն ունեն Էմմա Պետրոսյանն ու Անուշիկ Ալավերդյանը միասին տեղափոխվել են “Մանկության կղզի”: Երկու սերնդի երգչուհիները նոր զուգերգ են ներկայացնում, որի տեսահոլովակը շուտով պատրաստ կլինի: Համանուն երգի հեղինակը Էմմա Պետրոսյանն է, տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Միրոյանը՝  ռեփեր Դավոն: Emma Petrosyan and Anushik Alaverdyan Էմմա Պետրոսյանն Անուշիկին դասավանդել է Երեւանի պետական կոնսերվատորիայում, մեկ տարի առաջ էլ որոշել է երգ նվիրել իր ուսանողուհուն: Անուշիկն էլ առաջարկել է այն միասին երգել: Տեսահոլովակ նկարահանելու գաղափարը եւս Անուշիկ Ալավերդյանինն է: “Ողջունում եմ ուսանողուհուս ցանկությունն ու մտահղացումը: Մեծագույն սիրով համաձայնեցի դուետ երգել, հատուկ ոչինչ չեմ արել տեսահոլովակ ունենալու համար: Երգը ձայնագրելուց հետո նա կարողացավ իրագործել տեսահոլովակի գաղափարը:)”, - BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Էմմա Պետրոսյանը: Անուշիկ Ալավերդյանն էլ իր դասախոսի հետ երգելիս միայն ջերմ զգացողություններ է ունենում. “Էմմա Պետրոսյանին շատ եմ սիրում: Հարազատ մարդ է ինձ համար: Երգն էլ խորիմաստ է, վստահ կարող եմ ասել, որ հաջողված համագործակցություն է”: Անուշիկ Ալավերդյանը Նկարահանման առաջին հատվածն իրականացվել է Արտաշատի այգիներից մեկում, ինչպես երգում է նշվում՝ “Իմ մանկության այգում ես եմ միայն ապրում”, երկրորդ հատվածը՝ դահլիճի բեմում: “Իմ պատկերացրած մանկության այգուն այնքան էլ նման չէ, բայց կանաչ տարածքն ու ծիրանենիները տրամադրող են: Այս դեպքում մանկություն հիշեցնող այգին չենք տեսնում, ուղղակի կանաչ բնության գրկում գեղեցիկ կադրեր նկարեցինք”, - նշել է Էմման: Անուշիկի առաջարկով տեսահոլովակը նկարահանել է ռեփեր Դավոն: Երգչուհին Դավիթին վաղուց է ճանաչում, տեսահոլովակի նկարահանումներից, թիմի աշխատանքից գոհ է. “Առաջին անգամ, երբ տեսա նրա ռեժիսորական աշխատանքը, շատ հավանեցի, եւ որոշեցինք միասին աշխատել”: Emma Petrosyan Էմմա Պետրոսյանն էլ հավելել է, որ երիտասարդներին լիովին վստահում է. “Չնայած իր երիտասարդ տարիքին Դավիթը խստապահանջ է եւ հեռատես: Սիրում եմ լսել ռեժիսորին ու նկարահանման հրապարակում ենթարկվել նրա պահանջներին, սիրում եմ նաեւ իմ կարծիքը հայտնել, ինչը հարգանքով ընդունեց Դավիթը”: “Մանկության կղզի” մեղեդային երգում Էմման եւ Անուշիկն իրենց ոճում են, երգչուհիների փոխանցմամբ՝ նոր կերպարներ չենք տեսնի: “Բայց դուետը պարտադրում է, որ ամեն դետալ հաշվի առնենք: Նախապես քննարկել ենք բոլոր մանրուքները, այդ թվում՝ հագուստն ու սանրվածքը”, - ասել է Անուշիկ Ալավերդյանը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` BRAVO.am-ի, Արթուր Վարդանյանի եւ Անուշիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW