“Էմմին ավելի խոր երգչուհի է, քան` երգն էր” Արթուր Իսպիրյանը “Եվրատեսիլի” բեմում ելույթ ունենալուն նախընտրում է սեփական տանը երգելը:): Երաժշտի ցանկությունն է` 2012-ի մրցույթում Հայաստանը “Dorians” ռոք-խումբը ներկայացնի: Նա մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էմմիի “եվրատեսիլյան” ելույթն էլ գնահատեց: “Էմմին մասնակցելու արժանիքներ ուներ: Եթե “Boom-Boom”-ն անցյալ տարի ներկայացվեր, լավագույն տասնյակում կհայտնվեր: Այս տարի գնահատման մոտեցումն էր փոխվել. երգին էին ուշադրություն դարձնում, ոչ թե պետությունների հեղինակությանը”,- ասաց Արթուր Իսպիրյանը, ով չի կարծում, թե երգչուհու ելույթին բեք-վոկալը խանգարեց, նաեւ հնարավոր է համարում Արթուր Աբրահամի գործոնի խանգարելը: Երաժշտի խոսքերով, անհրաժեշտ է 2012-ին կենդանի բենդով ներկայանալ մրցույթին. “Ցանկանում եմ` մյուս տարի ավելի խոր երգով արժանապատիվ ներկայանանք, ուշադրություն չդարձնենք հաղթանակի վրա: Մեր դեպքում գործիքավորման ընթացքն ու արդյունքը լավ չեն ստացվում”: “Նորմալ կատարեց Էմմին, ուղղակի ինքն ավելի խոր երգչուհի է, քան` երգն էր: Թող մենք լավ, խոր երգ ուղարկենք` լավ գործիքավորված, ու չմտածենք հաղթանակի մասին”,- նշեց Արթուր Իսպիրյանը: Նա պատրաստ է Էմմիի կողքին լինել եւ աջակցել. “Կարծում եմ` բոլորս պետք է Էմմիի կողքին լինենք այսօր, որովհետեւ, իրոք, դժվար իրավիճակում է գտնվում, այն էլ` անցած տարվանից”: Սփյուռքի պասիվության մասին երաժիշտը եւս խոսեց. “Շատ հնարավոր է, որ երգը չեն հավանել: Պասիվ լինելու փոխարեն պետք է մինչ դա ինչ-որ քայլերի գնալ, ձեռք մեկել, եթե այն այստեղ կընդունվի: Սփյուռքում հանրահայտ երգահաններ ունենք, որոնք կարող են երգ առաջարկել` ծանոթ լինելով երաժշտական համաշխարհային ճաշակին”: Արթուր Իսպիրյանը կարծում է` “մեր երկրի հեղինակությունը բարձրացնելու համար արժե “Եվրատեսիլի” վրա այդքան գումարներ ծախսել”: Ըստ նրա` մրցույթի շրջանակներում մեր նկարահանած տեսահոլովակը, որի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն էր, նախորդ տարիներին ներկայացվածներից լավն էր, իսկ լավ երգը “մոդայով չէ, եթե լավն է, էներգիայով է, ասելու բան ունի”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: