×


Արթուր Ջանիբեկյան

Արթուր Ջանիբեկյան

Comedy Club Production-ը ուժեղացնում է դիրքերը Պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանն իր բոլոր հեռուստատեսային նախագծերը համախմբում է Comedy Club Production-ում: Ինչպես այսօր գրում է “Կոմերսանտ” թերթը, այժմ ТНТ հեռուստաալիքի համար “Ունիվեր” եւ “Ինտերնի” սերիալները պատրաստող 7 Art ընկերության 74%-ը պատկանում է Comedy Club Production-ին: Նախկինում Արթուր Ջանիբեկյանին եւ Գարիկ Մարտիրոսյանին էր պատկանում 7 Art-ի միայն 51%-ը: Artur Janibekyan “Գործարքը, որի շրջանակներում սերիալներ արտադրողը, ինչպես հաստատում են Comedy Club-ում, գնահատվել էր $58,1 մլն, ուժեղացնում է ТНТ-ի կախվածությունը քոնթենթի մեկ մատակարարից”,- գրում է “Կոմերսանտը”: “Ինտերնի”-ն եւ “Ունիվեր”-ը ТНТ հեռուստաալիքի ամենահաջողված նախագծերից են, վկայում են TNS Russia-ի հեռուստաչափումները: 7 Art-ի համախմբումը Comedy Club Production-ը դարձնում է հեռուստատեսային հումորիստական քոնթենթի արտադրության խոշորագույն պրոդյուսերական կենտրոնը, գործարքի իմաստը մեկնաբանում է Արթուր Ջանիբեկյանը: Artur Janibekyan ТНТ-ում “Կոմերսանտին” հայտնել են, որ գործարքը համաձայնեցված է ալիքի հետ, եւ վերջինս խրախուսում է այն, քանի որ “ТНТ-ի եւ Comedy Club Production-ի հարաբերությունները շատ թափանցիկ են կառուցված”: Աղբյուրը` “Կոմերսանտ” Պատրաստեց Կարինե Պետրոսյանը /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW